Այսօր՝ 2021-06-16 | RSS | FACEBOOK

«Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է․armlur.am Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն armenpress.am «Հայաստան» դաշինքը պատասխանել է առաջին նախագահի մեղադրանքներին. Լեւոն Տեր-Պետրոսյանը խճճվել է.news.am Ժնևում սկսվել են Պուտինի ու Բայդենի ընդլայնված կազմով բանակցությունները․Tert.am Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման․ Վազգեն Մանուկյան.tert.am Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն․ tert.am Իշխանությունը վախեցած է. ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ» «Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու․tert.am Փաշինյանին հաջողվեց 2-3 տարում խարխլել պետական ինստիտուտները, քանդել արտաքին քաղաքականությունը, փչացնել հարաբերությունները բոլոր գործընկերների հետ․ Վանեցյանի հարցազրույցը ուկրաինական «Страна»-ին.tert.am Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման.armlur.am Եվրո-2020. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային. armenpress.am Սպասվում է առանց տեղումների եղանակ Տեր-Պետրոսյան․ «Հիմա ոչինչ չունենք, որի պատճառով Ադրբեջանը համաձայնվի գոնե ինչ-որ մի ստատուս-քվոյի ապահովմանը». aravot.am Միջազգային մամուլի անդրադարձը Էրդողան-Բայդեն հանդիպմանը․ermenihaber.am Աշխարհում կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են․tert.am ՌԴ նախագահը նաև հոկտեմբերի 10-ին է պատերազմը դադարեցնելու առաջարկ արել, որը Փաշինյանը մերժել է. Միքայել Մինասյան Ընդամենը 2°C-ով գլոբալ տաքացումն ընդմիշտ կփոխի կյանքը Երկրի վրա․news.am Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան.armlur.am Շվեյցարիայի նախագահը կարևորել է ՌԴ դերակատարումը ԼՂ-ում կրակի դադարեցման գործում.armenpress.am Քոչարյանն ու Փաշինյանը ընտրություններին հաջորդող օրերին հանրահավաքներ են նախատեսում. Iravaban.net
Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Կարեն Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար.Tert.am Թուրք լրագրողը մեկնաբանել է Բայդենի առաջ խոնարհված Էրդողանի լուսանկարը. Ermenihaber.am Կրթական ավարտական փաստաթղթերը շուտով այլևս թղթային տարբերակով չեն լինի. armtimes.com Փաշինյանը Գորիսում ներկայացրեց սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները․armenpress.am Ականապատ տարածքների քարտեզները չեն օգնելու Բաքվին. lragir.am ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ, ԱՅԼ ՆԱԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆՔ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ․ ԱԼԻևю Hraparak.am ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը. Armenpress.am ՈՍՏԻԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ ՍՅՈՒՆԻՔ.Hraparak.am Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման.armlur.am Թուրքագետը՝ Շուշի Էրդողանի կատարելիք այցի մասին tert.am Մոտ 50 պայմանագրային զինծառայող ազատման դիմումներ են գրել. «Ժողովուրդ» Թուրքիան չի պատրաստվում վերանայել S-400-ների հարցը ԱՄՆ-ի ճնշման ներքո Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին. «Ժողովուրդ» Քոչարյանն ու Փաշինյանը ընտրություններին հաջորդող օրերին հանրահավաքներ են նախատեսում. Iravaban.net Փոփոխություններ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում. armlur.am Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրաձայնել ցեղասպանության ճանաչման թեման Էրդողանի և Ալիևի այցը Շուշի միջազգային իրավունքի կոպտագույն խախտման վառ դրսևորում է․ Արցախի ԱԳՆ.Tert.am
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Մի՛ ձայնակցե՛ք անտաղանդ «պապսային» ու բայաթիին հասնող «ռաբիսին». Արթուր Ղազինյան

 

Յուրաքանչյուր իրեն հարգող և արժանապատվություն ունեցող տղամարդ ջանում է ամեն կերպ պաշտպանել իր ընտանիքի անդամներին, հեռու պահել նրանց հանրային ուշադրությունից՝ դրանով իսկ ապահովագրելով նրանց հնարավոր անիմաստ և անհարկի թիրախավորումից և քննադատությունից։

Երբեք չեմ պատկերացրել, որ մեր շարքերում կարող են լինել մարդիկ, որ իրենց քաղաքական ծրագրերի ու շահերի համար հրապարակ կնետեն իրենց կանանց և աղջիկներին, իսկ իրենք կթաքնվեն նրանց թիկունքում և նրանց ուղղված հայհոյանքներից կհավաքեն քաղաքական դիվիդենտներ։

Փաստորեն սխալվել եմ, կան այդպիսիք, քիչ են, բայց կան։

Պարոնայք հեղափոխականներ, կառավարեք ձեր ընտանիքները, զսպեք ձեր ընտանիքի անդամների քաղաքական նկրտումները, հեռու պահեք նրանց քաղաքական կեղտոտ խաղերից, եթե իհարկե ունեք այդքան ուժ և ազդեցություն նրանց վրա։

Հարգելի ընդդիմադիրներ, մի՛ վերցրեք այդ դատարկ և մեր ազգին ոչ սազական օրակարգը, մի՛ ձայնակցեք անտաղանդ «պապսային» ու բայաթիին հասնող «ռաբիսին», մի նկատեք նրանց ու մի արձագանքեք ամեն տեսակ հիմարության։

Սա ծուղակ է, որի մեջ ընկնում են անփորձ և էմոցիոնալ քաղաքական ու հասարակական գործիչները, որի նպատակն է իջեցնել քաղաքական բանավեճը իրենց՝ պլինդուսից ցածր մակարդակի և այնտեղ ջախջախել։ Դա իրենց տիրույթն է, այնտեղ նրանք աստղ են ու տիրակալ, հաղթել նրանց ռաբիսի ու պապսայի մեջ անհնար է։

Նրանք ձեր հետ, նաև մեզ հետ չեն խոսում, ասեմ ավելին, նրանց համար դուք և մենք չկանք։ Նրանք խոսում են միայն իրենց կողմնակիցների, իրենց նմանների հետ՝ ձգտելով վերականգնել իրենց հանդեպ երբեմնի հավատն ու վստահությունը։

Իշխանությունն այլևս սպառված է և իր գոյությունը քարշ է տալիս լոկ այն պատճառով, որ դեռևս չի ձևավորվել իրական այլընտրանքային քաղաքական միավոր։ Իսկ այդպիսի քաղաքական միավորի ձևավորումը ժամանակի հարց է և կհայտնվի բոլորի համար շատ անսպասելի ու հանկարծակի։

Այնպես որ առաջարկում եմ վերցնել կարամելային պոպքորն ու վայելել այս անիմացիան՝ հերոսուհինների ու հերոսների ակտիվ մասնակցությամբ։