Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը. մի քանի հարց Արմեն Աշոտյանից

 

Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերին հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

1. Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։

2. Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։

3. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ իրական հարաբերություններում։

4. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ Արցախի հարցում։

Եթե Արթուր Վանեցյանն ուզում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, այլ ոչ թե մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի: