Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

AntiFake.am-ը պահանջում է ՊՊԾ-ից և Ոստիկանությունից չխոչընդոտել AntiFake.am-ի գործունեությանը

 

Քիչ առաջ AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը հանձնարարությամբ ուղարկվել էր Կոնդի կառավարական առանձնատների մուտքի մոտ նկարահանումներ իրականացնելու համար, հայտարարություն է տարածել նույնանուն կայքի խմբագրությունը։

Հայտարարությունը՝ ստորև, ամբողջությամբ:

Նույն վայրում AntiFake.am-ի լրագրողը նկարահանումներ է իրականացրել մոտ 1 ամիս առաջ՝ առանց խոչընդոտի (https://antifake.am/am/news/759):

Այսօր ՊՊԾ և Ոստիկանության աշխատակիցները, չնայած այն հանգամանքին, որ օպերատորը կրել է օպերատորական բեյջը, ոչ միայն խոչընդոտել են օպերատորի աշխատանքը և թույլ չեն տվել նկարահանումներ անել, այլ նաև պահանջել են ներկայացնել անձնական տվյալներ և հայտնել, որ պետք է բացատրություն տա ոստիկաններին։ Օպերատորի պնդմանը, որ նա կատարում է իր մասնագիտական աշխատանքը և անձնական տվյալներ ներկայացնելու պարտավորություն չունի, և քանի որ խոչընդոտում են նկարահանումները, ապա ուզում է հեռանալ, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է սպասի, քանի որ «գալու են ոստիկաններ, ում ինքը պետք է բացատրություն ներկայացնի»։

Ծառայողները պահանջել են ջնջել այն նկարը, որը օպերատորը հասցրել էր անել, որից հետո միայն թույլ են տվել վերջինիս հեռանալ։ AntiFake.am-ը պահանջում է ՊՊԾ-ից և Ոստիկանությունից չխոչընդոտել AntiFake.am-ի գործունեությանը, հակառակ դեպքում ստիպված կլինենք ձեռնարկել հստակ քայլեր անկախ լրատվական միջոցի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձևով միջամտելու և անընդհատ խոչընդոտներ ստեղծելու համար։

Կոչ ենք անում լրատվամիջոցների մասնագիտական գործունեության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին դատապարտել իշխանության ներկայացուցիչնների շարունակական ոտնձգությունները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։

AntiFake.am-ի խմբագրություն