Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Փաստ». Ի՞նչ զարգացում կունենա Ամուլսարի շահագործման հարցը. կկարողանա՞ ՀՀ-ն առանց կորուստների դուրս գալ իրավիճակից

 

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցի լուծումը տևական ժամանակ է, ինչ չի կորցնում ակտուալությունը։

Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է. այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:

Չնայած վարչապետի կոչերին, որ պետք է թույլ տալ, որ տեխնիկան մտնի հանքի տարածք, ակտիվիստներն ու բնապահպաններն այդպես էլ մնացին անդրդվելի և չբացեցին դեպի հանք տանող ճանապարհը։

Կառավարության որդեգրած դիրքորոշումից նկատելի էր, որ իշխանությունները կողմնակից են հանքի շահագործմանը։ Վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե «Լիդիանը» հիմա ասում է, թե երաշխավորում է, որ 100 տոկոս անվտանգ է շահագործելու հանքը, և չկա Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում։

Մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում էր, թե հանքի շահագործման դադարեցումը կարող է մեծ բացասական ազդեցություն ունենալ դրսից Հայաստան ներգրավվող ներդրումների վարկերի տոկոսների վրա։

Դրան զուգահեռ՝ խոսակցություններ կան, թե հանքի փակման դեպքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել արբիտրաժային դատարան և ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջել:

Ուշագրավ է, որ արդեն այս տարվա հունվարի 7-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել 2020 թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու մասին, իսկ դա նշանակում է, որ ընկերության արժեթղթերի վաճառքը կասեցվել է՝ ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։

Այս պահի դրությամբ դժվար է ասել՝ «Լիդիան» ընկերությունը կգնա սնանկացման, թե ոչ, սակայն հատկանշական է, որ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում իրենց ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր Հայաստանի ներկայիս կառավարությանը՝ նշելով, թե Ամուլսարի դեմ գործընթացը Հայաստանին վնասից բացի ոչ մի օգուտ չի բերել, և սա ազդակ է բոլոր արտաքին ներդրողներին, թե ինչի հանգեցրեց կառավարության անգործությունը:

Փորձագետների մի մասը կարծում է, թե բնապահպանական խնդիրներն ավելի կարևոր են, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցումը չի կարող ազդել Հայաստանի ներդրումային վիճակի վրա, մանավանդ երբ դեռ չկա արբիտրաժային դատարանի բացասական որոշում։

Իսկ մասնագետների մի մասն էլ գտնում է, թե Ամուլսարի շուրջ ստեղծված այսպիսի իրադրությունը բացասական մեծ հետք է թողնելու Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, քանի որ ՀՀ-ն չի իրականացնում միջազգային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունը, այսինքն՝ չի պաշտպանում օտարերկրյա ներդրումների ֆիզիկական պաշտպանվածությունը:

Եվ ներդրողները, այս փորձն իրենց աչքի առաջ ունենալով, ցանկություն չեն ունենա Հայաստանում գումարներ ներդնել։ Սակայն «Լիդիան» ընկերության արժեթղթերի վաճառքի դադարեցումից հետո դեռևս լիովին հստակ չէ կառավարության դիրքորոշումը. եթե որոշվում է, որ հանքը չպետք է շահագործվի, ապա բնակչությունը ցանկանում է իմանալ, թե որոնք են լինելու կառավարության քայլերը, ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունը կոմպենսացնել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։

Կամ եթե կառավարությունը գտնում է, որ հանքը պետք է շահագործվի, ապա ինչպե՞ս է վստահեցնելու շրջակա բնակավայրերի բնակիչներին, որ հանքի շահագործումն անվտանգ է՝ մանավանդ որ այսքան ժամանակ հնարավոր չի եղել փարատել մտահոգությունները։

Պետք է հաշվի առնել, որ իշխանությունների անվճռական դիրքորոշումը, որը հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանկարծ խնդիրը չազդի իրենց վարկանիշի վրա, կարող է բերել նրան, որ Հայաստանը համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում կորուստներով դուրս գա այս պրոցեսից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: