Այսօր՝ 2020-08-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ

 

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ նախկինում արած իր զգուշացումը՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, առնչվում էր նաև ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էր նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Արթուր Վանեցյանը հրաժարվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Նա հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: