Այսօր՝ 2021-06-17 | RSS | FACEBOOK

«Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է․armlur.am Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն armenpress.am «Հայաստան» դաշինքը պատասխանել է առաջին նախագահի մեղադրանքներին. Լեւոն Տեր-Պետրոսյանը խճճվել է.news.am Ժնևում սկսվել են Պուտինի ու Բայդենի ընդլայնված կազմով բանակցությունները․Tert.am Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման․ Վազգեն Մանուկյան.tert.am Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն․ tert.am Իշխանությունը վախեցած է. ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ» «Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու․tert.am Փաշինյանին հաջողվեց 2-3 տարում խարխլել պետական ինստիտուտները, քանդել արտաքին քաղաքականությունը, փչացնել հարաբերությունները բոլոր գործընկերների հետ․ Վանեցյանի հարցազրույցը ուկրաինական «Страна»-ին.tert.am Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման.armlur.am Եվրո-2020. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային. armenpress.am Սպասվում է առանց տեղումների եղանակ Տեր-Պետրոսյան․ «Հիմա ոչինչ չունենք, որի պատճառով Ադրբեջանը համաձայնվի գոնե ինչ-որ մի ստատուս-քվոյի ապահովմանը». aravot.am Միջազգային մամուլի անդրադարձը Էրդողան-Բայդեն հանդիպմանը․ermenihaber.am Աշխարհում կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են․tert.am ՌԴ նախագահը նաև հոկտեմբերի 10-ին է պատերազմը դադարեցնելու առաջարկ արել, որը Փաշինյանը մերժել է. Միքայել Մինասյան Ընդամենը 2°C-ով գլոբալ տաքացումն ընդմիշտ կփոխի կյանքը Երկրի վրա․news.am Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան.armlur.am Շվեյցարիայի նախագահը կարևորել է ՌԴ դերակատարումը ԼՂ-ում կրակի դադարեցման գործում.armenpress.am Քոչարյանն ու Փաշինյանը ընտրություններին հաջորդող օրերին հանրահավաքներ են նախատեսում. Iravaban.net
Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Կարեն Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար.Tert.am Թուրք լրագրողը մեկնաբանել է Բայդենի առաջ խոնարհված Էրդողանի լուսանկարը. Ermenihaber.am Կրթական ավարտական փաստաթղթերը շուտով այլևս թղթային տարբերակով չեն լինի. armtimes.com Փաշինյանը Գորիսում ներկայացրեց սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները․armenpress.am Ականապատ տարածքների քարտեզները չեն օգնելու Բաքվին. lragir.am ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ, ԱՅԼ ՆԱԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆՔ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ․ ԱԼԻևю Hraparak.am ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը. Armenpress.am ՈՍՏԻԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ ՍՅՈՒՆԻՔ.Hraparak.am Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման.armlur.am Թուրքագետը՝ Շուշի Էրդողանի կատարելիք այցի մասին tert.am Մոտ 50 պայմանագրային զինծառայող ազատման դիմումներ են գրել. «Ժողովուրդ» Թուրքիան չի պատրաստվում վերանայել S-400-ների հարցը ԱՄՆ-ի ճնշման ներքո Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին. «Ժողովուրդ» Քոչարյանն ու Փաշինյանը ընտրություններին հաջորդող օրերին հանրահավաքներ են նախատեսում. Iravaban.net Փոփոխություններ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում. armlur.am Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրաձայնել ցեղասպանության ճանաչման թեման Էրդողանի և Ալիևի այցը Շուշի միջազգային իրավունքի կոպտագույն խախտման վառ դրսևորում է․ Արցախի ԱԳՆ.Tert.am
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

...Ծննդատներ փակող նախարար չէի ցանկանա ունենալ. Անի Սամսոնյան

 

Հայաստանի կառավարության՝ ծննդատներ փակող նախարար Արսեն Թորոսյանը մշակել է մոր և մանկան առողջությանը և ծննդօգնության կազմակերպմանը վերաբերող փաստաթուղթ միջազգային չափանիշներին համապատասխան և կազմել է ծծնդատների անձնագրերը։ Այս մասին սոցիալական ցանցով հայտարարություն է տարածել պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Նախարարը պարզել է, որ շատ ծննդատներ չեն համապատասխանում այդ չափանիշներին, վերլուծել է ծննդօգնությունների թիվը, նրանց ժամանակ է տվել , հետո հասկացել, որ խնդիրը գրեթե լուծված է։ Դրանք պետք է փակել, որովհետև քչացող ծննդօգնությունների պարագայում ներդրումներ և ջանք թափել այստեղ իմաստ չունի։

Առողջապահության նախարարը այս հարցում իրեն դրսևորում է զուտ որպես մենեջեր (դա էլ է վիճելի թերևս)՝ մոռանալով, որ նա երկիրը կառավարող քաղաքական ուժի տեսլականի իրագործողն է։

Իսկ որն է այդ տեսլականը։ Նպաստել դեմոգրաֆիայի աճին։ Չկա և չի լինելու իշխանություն, որը կունենա հակառակ միտումը։ Բայց ինչպե՞ս։ Օրինակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարում է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը հասնելու է 5 միլիոնի (ի դեպ սահմանում է ավելի բարձր նշաձող, քան նախորդները), ես նրա խոսքին վստահում եմ։ Բայց ինչպե՞ս։ Սա է հարցը։

Երբ 2019 թվականին Կառավարության հնչեցրած բարի ցանկություններին ի պատասխան տալիս էինք «ինչպես»-ի հարցը և պահանջում նշել կոնկրետ գործողություններ, մարդիկ մեզ ասում էին՝ «թողեք Կառավարությունը աշխատի»։ Թողել ենք։

Ծննդատների փակման փաստը խոսքերի հետևում գործողությունների պլանի բացակայության հետևանք է։ Օբյեկտիվ լինելու համար, պետք է նշեմ, որ Կառավարության որոշումներով բարձրացել են առաջին և երկրորդ երեխայի ծնդդյան միանվագ գումարները, սակայն սա հարցի լուծում չէ և չի հասցնելու նշաձողին։

Եվ այսպիսով նախարար Թորոսյանի նախաձեռնած ծննդատների փակումը լակմուս է հետևալ հարցերի համար․

1. 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու ցանկությունը ընդամենը ցանկություն է։ Հակառակ դեպքում, եթե լիներ պլան՝ կկանխատեսվեր նաև ծնելիության աճ և ըստ այդմ մենք այսօր կքննարկեինք ոչ թե ծննդատների փակման հարցը, այլ դրանց արդիականացման և սպասվող «բեյբի բումի» համար նախապատրաստման նպատակով գումար հայթայթելու հարցը։

2. Եթե պլանը առկա է, ուրեմն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պիտի լքի իր պաշտոնը, որովհետև ըստ էության ծննդատների խնդիրը լուծելու և գլուխն ազատելու ելքը նրա համար մեկն է՝ փակել դրանք։

3. Հստակ է, որ Կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Հայտնի է, որ նախարարի որոշմանը ընդդիմացել են Տավուշի և Կոտայքի մարզպետները։ Մարզպետը որպես ինստիտուտ՝ օրենքով սահմանված, համարվում է Կառավարության քաղաքականության և որոշումների իրագործողը մարզերում։ Այնինչ ստացվում է, որ մարզպետներն են թելադրում կանոնները մարզերում, ընդդիմանում վերևներին և փորձում փրկել իշխանության քաղաքական դեմքը տեղերում։ Բնականաբար Արսեն Թորոսյանը ձայներ չի հավաքելու ընտրություններին մարզերում, այլ մարզպետները։

4. Պատերազմող երկիրը առհասարակ չի կարող մտածել և գործել այնպես, որը կհանգեցնի այնպիսի ենթակառուցվածքների փակմանը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ բնակչության համար։

5. Եվ վերջապես, նախարար Արսեն Թորոսյանը եթե կարծում է, որ ծավալները ուղիղ կապ ունեն որակի հետ և հակառակը չի մտածում՝ որ որակն էլ կապ ունի ծավալների հետ, այդ թվում նաև առողջապահության ոլորտում, առհասարակ անհաջող մենեջեր է։

❗️Որպես ամփոփում։ Ծննդատներ փակելը վատ ազդակ է՝ և ներքին, և՛ արտաքին։ Ես՝ որպես երկրի կառավարման պատասխանատու ծննդատներ փակող նախարար չէի ցանկանա ունենալ», գրել է պատգամավորը։