Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Դատարան-դատախազություն հերթականը. բողոքարկվել է Ալիկ Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

 

Դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշումը: Այս լուրը, news.am փոխանցմամբ, հաստատել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել: Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: