Այսօր՝ 2021-06-20 | RSS | FACEBOOK

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի ելույթը ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան հանդիսավոր նիստին.ccc.am Արցախից Երևան ուղևորվող ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան վիրավորներ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․armlur.am ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ․mfa.am Արման Թաթոյանի անդրադարձը երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքին Էրդողանի անդրադարձը «Շուշիի հռչակագրին» և «Զանգեզուրի միջանցքին» ermenihaber.am Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ.Shamshyan.com «Հայաստան» դաշինքի աջակիցները Ազատության հրապարակից երթով շարժվում են Հանրապետության հրապարակ․ 168.am ՈՒՂԻՂ «Որքան մենք գալիս ենք իշխանության, մենք խոսում ենք մեր ապագա անելիքների մասին»Ռոբերտ Քոչարյան Հունիսի 20-ը ճակատագրական օր է. ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև, վստահ եմ՝ այլևս չեք խաբվելու, սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք․tert.am Տնտեսությունը ՝ ուժերի ծրագրերում․armlur.am «Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ». Պեսկով․tert.am Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով․ armenpress.am Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների պարտադրանքով տարել են հանրահավաքին մասնակցելու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարար և օդիոզ դեմքերի պակաս չկա․«Հրապարակ» ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները Հայ ռազմագերիները` խաղաքարտ Ադրբեջանի համար. «Հայաստանի Հանրապետություն» Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար․«Իրավունք»․ Հայաստանի ժողովուրդը մեզ ուժ, վստահություն, իշխանություն տվեց՝ շարունակելու առաջնորդությունը. armenpress.am Մեզ չեն ներում իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը պահպանելու համար,ձեզ չեն ներում մեր կողքին լինելու համար. Լիլիթ Մակունցը՝ ժողովրդին․tert.am «Հույս ունեմ այնտեղ տեսնել մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին»․Փաշինյանը հանրահավաքից հետո կգնա հեռուստաբանավեճի.armtimes.com
Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» Կարեն Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար.Tert.am Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն armenpress.am «Հայաստան» դաշինքի աջակիցները Ազատության հրապարակից երթով շարժվում են Հանրապետության հրապարակ․ 168.am ՈՒՂԻՂ Թուրք լրագրողը մեկնաբանել է Բայդենի առաջ խոնարհված Էրդողանի լուսանկարը. Ermenihaber.am Ականապատ տարածքների քարտեզները չեն օգնելու Բաքվին. lragir.am Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար․«Իրավունք»․ Կրթական ավարտական փաստաթղթերը շուտով այլևս թղթային տարբերակով չեն լինի. armtimes.com Ադրբեջանցի զինվորները դիրքերից իջել, գողացել են հայ հովվի կովն ու մորթել. ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպանը Հորինվածքներով նախընտրական «քարոզարշավ»․ իշխանությունը զբաղված է ընդդիմադիր կուսակցություններին վարկաբեկելու փորձերով. «Փաստ» Դա ոչ թե ռազմական, այլ քաղաքական որոշում է․ Սեմյոն Պեգով. hraparak.am ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման.armlur.am ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ, ԱՅԼ ՆԱԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆՔ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ․ ԱԼԻևю Hraparak.am ՈՍՏԻԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ ՍՅՈՒՆԻՔ.Hraparak.am Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների պարտադրանքով տարել են հանրահավաքին մասնակցելու
2021-06-17 08:04:37 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-06-18 08:42:38 2019-11-19 09:27:18 2021-06-18 07:36:56 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2021-06-17 08:06:49

Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ». վարչապետ Փաշինյան

 

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ 2015 թ.-ին հիմնադրված «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության նպատակն է Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ: 2016 թ. փետրվարի 1-ից ընկերությունն արդեն վճարովի ծառայություններ է մատուցում ՀՀ-ում գործող հեռուստաընկերություններին, նրանց տրամադրելով հեռուստահաղորդումների դիտելիության վարկանիշները։ Ընկերության չափումների հիման վրա Հայաստանում ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և փաստացի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում, որ այսպիսի ծառայություններ է մատուցում։ Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, և նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հետևողական քաղաքականությունն է ունենալ շատ կոնկրետ պատասխաններ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված:

«Ընդհանրապես, ոչ միայն կառավարության, այլև մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային: Հեռուստատեսային շուկայում մենք, ըստ էության, այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք: Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ կառուցվածքի մասին է խոսքը: Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 2 կառույց: Այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում գովազդային, հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է, այսպես ասած, հեռուստաընկերությունների վարկանիշերը և այդ գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշերի: Այսինքն, ըստ էության, ավտոմատացված մեխանիզմ է, և հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Եթե ենթադրենք այսպիսի իրավիճակ, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերության և գումար բաշխող ընկերության միջև, մենք կարող ենք արձանագրել, որ այստեղ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ: Պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը կա և մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձնաց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո, և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում թափանցիկության առումով կատարել է ահռելի քայլեր: «Միջազգային հանրություն այսօր արդեն սա շատ հստակ գնահատում է: Հետևաբար մենք պետք է կատարենք նաև հաջորդ քայլը. մեր երկրում նաև հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, այսօր Հայաստանի Հանրապետությունում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ: Նույնիսկ կասեի, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան: Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»: Անկեղծ ասած, մեր ժողովուրդը դրա համար մեզ շատ է մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ՝ նախ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների և մետաստազների: Հետագայում, կարծում եմ՝ մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին հեշտացնում է: Եվ երկրորդը՝ այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության և ժողովրդի դեմ տարվում է, առաջին հերթին կառավարության դեմ, մեզ օգնում է, որպեսզի մենք անընդհատ մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք: Բայց մյուս կողմից ես առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն հեռուստաընկերությունների վրա: Հեռուստատեսություն կա Հայաստանում, որ մեկ-մեկ ալիքները փոխում եմ արդեն վիճակագրություն ունեմ, պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս և բացատրում է մեր հանրությանը, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»: Նպատակի առումով կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ի պատասխան վարչապետի հարցին, նշել է, որ պատրաստվում են ներդնել իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ: