Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու. Խաչատուրովի փաստաբանը՝ գաղտնալսումների գործով նոր զարգացումների մասին. news.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելը քաղաքական որոշուման արդյունք է եղել, այլ ոչ թե գործի տրամաբանությունից բխող գործողություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Միհրան Պողոսյանը բացառել է, որ գաղտնալսումներով հարուցված՝ Հայաստանի Հանրապետությունում դատավորների գործունեությանը միջամտելու գործով, որում Փաշինյանը որպես տուժող է ճանաչվել, օբյեկտիվ քննություն կլինի. «Ունենք հստակ փաստ, երբ դատարանների դռներն են արգելափակվել, այդ պարագայում որեւէ իրավական հետեւանք դրան չի հետեւել։ Գաղտնալսման տարածման արդյունքում պարզվեց, որ ակնհայտ ճնշում ու միջամտություն է եղել արդարադատություն իրականացնելիս դատավորի նկատմամբ։ Մենք այս պարագայում պետք է հույս ունենա՞նք, որ, ՀՀ ներկա իշխանության պարագայում որեւէ քննչական մարմին իրեն թույլ կտա՞ արձանագրել ճնշման փաստը եւ դրա հետեւանքով իրավական գործընթացներ սկսե՞լ։ Ես բացառում եմ նման հնարավորությունը, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այդ միջամտությունների հետ կապված յուրաքանչյուր մարդ, ով առնչություն է ունեցել եւ միջամտություն է ցուցաբերել, կլինի 2 թե 5 տարի հետո, կանգնելու է պատասխանատվության առաջ»։

Պողոսյանը շեշտել է, որ այդ քրեական գործով Յուրի Խաչատուրովը պետք է ճանաչվեր տուժող։

«Չեմ կարող ասել, թե ինչ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, քրեական գործն ինչ ուղղությամբ է գնալու, ինչ քաղաքական որոշումներ են կայացվել։ Այդ գործողությունը կատարվել է քաղաքական որոշումների արդյունքում, այլ ոչ թե գործի տրամաբանությունից ելնելով է Փաշինյանը կանչվել հարցաքննության»։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին, Նիկոլ Փաշինյանը կանչվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։ Նա հարցաքննվել էր ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների քրեական գործով։ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել էր նշված գաղտնալսումների փաստով հարուցված 2 գործերով. Մեկում՝ որպես վկա, մյուսում՝ տուժող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: