Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին. Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է. «Իրատես»

 

«Հաշ­վի առ­նե­լով, որ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան զգա­լի հատ­վա­ծը մա­յրա­քա­ղա­քում է ապ­րում, Երևա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը Փա­շի­նյա­նին գրե­թե հա­վա­սար իշ­խա­նու­թյուն ու­նի։ Պարզ­վում է՝ այս իշ­խա­նու­թյունն էլ իր բա­ցա­ռիկ դե­րա­կա­տար­ներն ու­նի, ճիշտ է, ոչ կո­կոր­դի­լո­սա­սեր, բայց դրան ձգ­տող։

Երևա­նի քայ­լած թա­ղա­պե­տե­րի գոր­ծու­նեու­թյու­նից հան­րու­թյան դժ­գո­հու­թյու­նը գնա­լով մե­ծա­նում է։ Իշ­խա­նա­փո­խու­թյա­նը հա­ջոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում թա­ղա­պե­տե­րի մա­սին հան­րու­թյու­նը լսեց այն ժա­մա­նակ միայն, երբ ա­մա­նո­րյա բան­կետ­նե­րի հա­մար մի­լիոն­ներ դուրս գր­վե­ցին բյու­ջեից։

Նրանց գոր­ծու­նեու­թյունն այս ըն­թաց­քում միայն դրա­նով է ա­ռանձ­նա­ցել։ Մինչ­դեռ տար­բեր հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­ներ պատ­մում են, որ թա­ղա­պե­տա­րան­նե­րում շատ բան չի փոխ­վել, որևէ հար­ցով դի­մե­լու հա­մար պետք է ժա­մե­րով այս կամ այն չի­նով­նի­կին սպա­սել, իսկ երբ հա­ջող­վում է «բռ­նաց­նել» վեր­ջին­նե­րիս, խն­դի­րը «պաս» են տա­լիս այս կամ այն բաժ­նի ղե­կա­վա­րին ու ձեռ­նու­նայն ճա­նա­պար­հում հա­մայն­քի բնակ­չին։ Իսկ թա­ղա­պե­տե­րը միշտ չէ, որ հա­սա­նե­լի են, ա­վե­լին, նրան­ցից շա­տե­րի պահ­ված­քը թա­ղա­պե­տա­րան­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րին էլ է սկ­սում հու­նից հա­նել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: