Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am
|
![]() |
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում, տեղեկացնում է News.am-ը:
Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիեւին: Եզրափակիչ գոտեմարտի առաջին մրցափուլը երկու ըմբիշները սկսեցին հավասար ակտիվութամբ: Մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարը Արթուր Ալեքսանյանին պասիվություն տվեց եւ մեկ միավոր շնորհեց ադրբեջանցի ըմբիշին: Օրխան Նուրիեւը պարտերից աշխատելու հնարավորություն ստացավ, սակայն Արթուր Ալեքսանյանին գետնից պոկել չկարողացավ: Ըմբիշները հանգստի գնացին 1:0 հաշվով՝ ադրբեջանցու առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը նախ մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար, ապա երկու միավորանոց գլորում կատարեց պարտերից: Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակով:
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:
Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո: Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից:
77 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ՝ 2:5 հաշվով պարտվելով Ղազասխատնի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին: