Այսօր՝ 2020-02-19 | RSS | FACEBOOK

«Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից». Նրանք հասկացել են. «Հրապարակ» Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա. «Իրատես» ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել. «Հրապարակ» Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ» «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններն անգամ իմքայլականների մոտ են խառնաշփոթ առաջացրել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ».
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

...Մինչև ԱՍԱԼԱ-ի ծնունդը աշխարհը լռում էր... Հայ գաղտնի բանակի 45-ամյակի առթիվ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով։

Արդարությունը, ժողովրդների դատը, արդար պահանջատիրությունները անտեսվում են ու հեգնանքի արժանանում, երբ չեն պաշտպանվում կազմակերպված ուժով։

55 տարի առաջ, 1965 թվականի ապրիլի 24-ին, Երևանում, կես միլիոն ժողովուրդ խորհրդանշականորեն քայլեց դեպի բռնագրավված Արարատ և ի լուր աշխարհի բացականչեց. «Մեր հողե՜րը, մեր հողե՜րը...», և այդ քայլը եղավ այն բոցաշունչ և վճռական ուժական պայքարի կոչը, որն սկիզբ դրեց Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին։

Ութը տարի հետո, 1973 թվականի հունվարի 27-ին, Եռաբլուր պանթեոնում ննջած, ծննդով Կարնեցի հերոս Գուրգեն Յանիկյանը, հեռավոր Կալիֆոռնիայում, արձակեց ուժական եղանակով պայքարի առաջին փամփուշտները, զգետնելով թուրքական պետության երկու ներկայացուցչի։

Հերոս Յանիկյանը ԱՍԱԼԱ-յի հիմնադրման առիթով իր բանտախցից կոչ ուղղեց հայ ժողովրդին, հայտարարելով՝ «Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը քամին է տանում, խոստումները մոռացվում են, ազատության եւ արդարության բառերը կորցնում են իրենց իմաստը եթե նրանք չեն պաշտպանվում անհատների ուժեղ բռունցքով: Թող իմ սիրելի երիտասարդ մատաղ սերունդը իմանա, որ դեռ մարդկության ամբո՜ղջ պատմության ընթացքին ո՛չ մի անգամ չի պատահել, որ մի ցեղի ազատությունը տրվի նրան ոսկե սկուտեղի վրա: Ո՛ւժն է թելադրում մարդկանց գործերը եւ ո՛չ թե փառաբանված սերն ու գթությունը: Հայ ազատագրության գաղտնի բանակը ա՛յն բռունցքն է, որը կազմեցին հայ անհատները, այդ կենդանի բռունցքն է, որ պիտի ծնկի բերի մեր թշնամի թուրքին եւ դնե մարդկության առաջ իր իրավացի պահանջները, ու առաջարկի, որ վերջապես մեղավորները ընդունեն իրենց սխալները ու ուղղեն»:

Փաստորեն, Հայոց ցեղասպանությունից սկսյալ ամբողջ 65 տարի, մինչև 20 հունվարի 1975 թվականը՝ ԱՍԱԼԱ-ի ծնունդը, աշխարհը լռում էր Թուրքիայի կողմից հայության դեմ պետական մասշտապով իրականացված ցեղասպանության և հայրենազրկության նկատմամբ, ամբողջովին անտեսելով հայերի կողմից քաղաքակիթ եղանակով ներկայացված պահանջները, խնդրագրերը և նույնիսկ ցույցերը։

Պայքարի ծնունդն ու շարունակությունը իրակություն դարձավ մեծ զոհողությունների շնորհիվ,հայ մտքի և բազկի մեկտեղման՝ հայ հանձնառու և նվիրյալ մի խումբ մտավորականների և հմուտ, մեծաթիվ, հաճախ իրար անճանաչ պայքարողների ջանքերի և զոհաբերության շնորհիվ։ Եվ Եռաբլուրի նահատակների շիրմաքարերը խորհրդանշում են այն բոլոր նվիրյալների զոհողությունները, որ պայքարել ու շարունակելու են պայքարել հանուն հայության ոտնահարված և անսակարկելի իրավունքների, ովքեր աշխարհի տարբեր ծայրամասերում զոհեցին իրենց կյանքը, ովքեր տարիներ ապրեցին ընդհատակյա, ովքեր տառապեցին բանտային պայմաններում, և այն բոլոր ընտանիքների զոհողությունը, որ առանց այդ անկարելի կլիներ արձանագրել որևե հաջողություն։

Այսօր, Հայաստանի արևելյան հատվածի մի մասի անկախությունից 30 տարի անց, փաստվում է, որ 1975 թվականով բարձրացված պայքարի դրոշը երազային չէր։ Տարածաշրջանային զարգացումները մեր դիմաց նոր հորիզոններ են բացում և ժամանակին անհնարին թվացող Հայոց ոտնահարված իրավունքների և բռնագրավված պատմական հայրենիքի տարածքների ազատագրումը ավելի քան երբեք դարձել է իրատեսական, ինչը, բնականաբար պահանջում է առավել կազմակերպվածութույն, շրջահայացություն և ՀՀ-Սփյուռք ներդաշնակ գործունեություն։

1975թ.-ի Նորագույն ազգային ազատագրական պայքարի 45-ամյակը շնորհավորում ենք հերոսական պայքարներ հաղթահարած հայ ժողովրդին։ Թող, որ մեր էության խորքում և բազկի վրա կրենք այդ պայքարը շարունակելու վճռական ուխտը, միասնաբար գլուխ խոնարհելով պայքարի ճամփին իրենց կյանքը զոհաբերած բոլոր նվիրյալների հիշատակի առջև։

Վերջնական հաղթանակը լինելու է՝ մերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

20 հունվարի, 2020 թ.