Այսօր՝ 2020-08-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փաստորեն, մեր կառավարության միակ առաջարկը 27 տարին լրացած և հայրենիք վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին քրեական հետապնդումն է. Գևորգ Գորգիսյան

 

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր խորհրդարանում քննարկված օրինագծի ճակատագրին, ըստ որի փաստացի մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը 27 տարին լրացած, արտերկրում գտնվող ու զինվորական ծառայություն չանցածները փաստացի կհամարվեն դասալիք...

«Հարգելի քաղաքացիներ և հատկապես սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներ,

Այսպիսով, այսօր քաղաքական մեծամասնությունը մերժեց «#Սահմանված #կարգի խախտմամբ #պարտադիր #զինվորական #ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «#Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը։ Առաջարկում էինք մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը 27 տարին լրացած քաղաքացիներին հայրենիք վերադառնալու հնարավորություն ընձեռել։

Իմքայլական պատգամավորներն արտերկրում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին համարեցին դասալիք՝ առանց հաշվի առնելու քաղաքացու՝ արտերկում հայտնվելու հանգամանքները։

Այս պահին, փաստորեն, մեր կառավարության միակ առաջարկը 27 տարին լրացած և հայրենիք վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին՝ քրեական հետապնդումն է։

Հ․Գ․ #Անվտանգությունը միայն խրամատում կանգնած #զինվորը չէ», սոցիալական ցանցի իր էջում գրել է Լուսավոր Հայաստանը ներկայացնող պատգամավորը։