Այսօր՝ 2020-02-19 | RSS | FACEBOOK

«Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից». Նրանք հասկացել են. «Հրապարակ» Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա. «Իրատես» ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել. «Հրապարակ» Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ» «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններն անգամ իմքայլականների մոտ են խառնաշփոթ առաջացրել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ».
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր քննություն կանցկացվի. Ռոբերտ Քոչարյանին հիշեցնող ևս մեկ գործ

 

Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը:

Արդյունքում պարզվել էր, որ 25.09.2001թ. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանըմեղավոր է ճանաչվելՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար:

Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանըդատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբպարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Այսինքն առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ ՔԿԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին:

Վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք:

Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:

Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց` մի խումբ անձանց կողմից Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:

Այսինքն հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է:

Ելնելով վերոգրյալից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելուև ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-իդատավճիռը՝գործն ուղարկելով

համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

ՀՀ դատախազություն