Այսօր՝ 2020-11-24 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վրեժխնդրությո՞ւն. Հանցագործների ձեռքը հասել է դատարաններին․ աննախադեպ միջադեպ. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աննախադեպ միջադեպ է արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին:

Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացրել: Երբ ArmLur.am-ը դատավորից հետաքրքրվել էր` արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը, նա հայտնել էր, թե արձակուրդում է եղել, եւ չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք կրակոցներն ուղղված են դատարանների, թե կոնկրետ դատավորի անկախության դեմ: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ տեղեկություններ չունեմ, թե ինչի համար են կրակել, կամ արդյոք կրակել են՝ իմանալով, որ դա Տաթեւիկ Գրիգորյանի առանձնասենյակն է, թե ոչ:

Տաթեւիկ Գրիգորյանի վարույթում չկա որեւէ քրեական գործ, որի շրջանակներում մտքներովս անցնի, որ, օրինակ, պատճառը հենց այդ քննվող քրեական գործն էր: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ դա չի կարող վերաբերել նախորդ գործերին. դա կարող է լինել ինչ-որ մի հարցով վրեժխնդրություն: Չենք հաստատում, բայց չենք էլ բացառում», – նշեց նա:

Հավելենք, որ կատարվածն անչափ մտահոգիչ է, քանի որ հանցագործների ձեռքերը սկսել են հասնել դատարաններին՝ մի ոլորտ, որը մեր երկրի երրորդ իշխանությունը լինելուց բացի նաեւ ժողովրդավարական կարեւորագույն ինստիտուտներից մեկն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: