Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-«Իմ քայլը» մարտերը, մեր տեղեկություններով, դադարեցվել են «վերեւից»․ Նիկոլ Փաշինյանն ասել է` «ատստավիծ»: Ի դեպ, մենամարտի օրը Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չի եղել՝ մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Սամվել Կարապետյանի տիկնոջ` Էթերիի 50-ամյա հոբելյանին եւ 2 թոռների ծննդյան արարողությանը, որին մասնակցել է ռուսական բոմոնդը, այդ թվում՝ ՌԴ նոր վարչապետի ընկեր Արթուր Ջանիբեկյանը, Կարապետյանի հայաստանյան բոլոր սանիկները` Արգամ Աբրահամյանից մինչեւ Սամվել Ալեքսանյան, իսկ սանահեր Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել:

Ի դեպ, նրա բիզնեսմեն կինն իր հետ Մոսկվա է տարած եղել նաեւ վարսահարդարին` Անի Ավդալյանին։ «Տուսովկան» հումորներ է արել, թե, «փաստորեն, նոր թրենդի մեջ եք՝ վարսահարդարին հետներդ պտտում եք»: Երեկ Շողերինա Ալեքսանյանն իր ինստագրամյան էջում նկար էր տեղադրել` հոբելյարի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: