Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փաշինյանի հրատապ խնդիրները. երկրորդ - ծննդատներ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ այսօր անդրադարձել է մի քանի հրատապ խնդիրների, այդ թվում՝ ծննադների հարցին:

Վարչապետի խոսքը՝ ստորև, ըստ պաշտոնական հաղորդագրության:

«Երեկ Ազգային ժողովում Մարալիկի ծննդատան հետ կապված խնդրին անդրադարձա, և երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսությամբ լուրերի թողարկումով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից: Ի՞նչ է պատմում այդ ռեպորտաժը: Պատմում է, որ Աչաջուր գյուղում հարցազրույց է անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ Ոսկեպար գյուղից ծննդկանը եկել է Աչաջուր գյուղում ծննդաբերելու, որն, ըստ չափանիշների, հիմա գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար առկա չափանիշներին:

Ես այսօր առավոտյան եկա և ճշգրտեցի, այսինքն՝ հիշողությամբ գիտեի, բայց ինձ ճշգրիտ թվերն էին պետք. ուրեմն, Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հեռավորության վրա, և Նոյեմբերյան քաղաքում կա ծննդատուն, ինչքան ինձ հավաստիացրել են Առողջապահության նախարարությունից՝ շատ լավ վիճակում՝ նորոգված, տեխնիկապես լիարժեք հագեցված: Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25.7 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքը և նրա ծննդատունը ավելի մոտ են Ոսկեպարին, քան Աչաջուրին: Էլ չեմ ասում, որ Աչաջուր գյուղը Ոսկեպարից հեռու է 25.7 կմ, Իջևանից հեռու է՝ 34.3 կմ:

Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ և ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել և չգնալ ավելի մոտ գտնվող ծննդատուն: Սա ինչի՞ համար եմ ասում. սա ասում եմ ցույց տալու համար, թե երբեմն հարցերն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում: Եվ, իհարկե, երեկ խոսեցինք Մարալիկի հետ կապված, այսինքն՝ եթե Ոսկեպարից կարող է ծննդկան ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում՝ շնորհիվ այն բանի, որ հիմա Նոյեմբերյան-Իջևան ճանապարհը գտնվում է փայլուն վիճակում, և Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհն էլ է գտնվում փայլուն վիճակում, ի տարբերություն 2018 թվականի: Այսինքն՝ տվյալ դեպքում այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ: