Այսօր՝ 2021-06-20 | RSS | FACEBOOK

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի ելույթը ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան հանդիսավոր նիստին.ccc.am Արցախից Երևան ուղևորվող ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան վիրավորներ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․armlur.am ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ․mfa.am Արման Թաթոյանի անդրադարձը երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքին Էրդողանի անդրադարձը «Շուշիի հռչակագրին» և «Զանգեզուրի միջանցքին» ermenihaber.am Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ.Shamshyan.com «Հայաստան» դաշինքի աջակիցները Ազատության հրապարակից երթով շարժվում են Հանրապետության հրապարակ․ 168.am ՈՒՂԻՂ «Որքան մենք գալիս ենք իշխանության, մենք խոսում ենք մեր ապագա անելիքների մասին»Ռոբերտ Քոչարյան Հունիսի 20-ը ճակատագրական օր է. ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև, վստահ եմ՝ այլևս չեք խաբվելու, սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք․tert.am Տնտեսությունը ՝ ուժերի ծրագրերում․armlur.am «Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ». Պեսկով․tert.am Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով․ armenpress.am Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների պարտադրանքով տարել են հանրահավաքին մասնակցելու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարար և օդիոզ դեմքերի պակաս չկա․«Հրապարակ» ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները Հայ ռազմագերիները` խաղաքարտ Ադրբեջանի համար. «Հայաստանի Հանրապետություն» Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար․«Իրավունք»․ Հայաստանի ժողովուրդը մեզ ուժ, վստահություն, իշխանություն տվեց՝ շարունակելու առաջնորդությունը. armenpress.am Մեզ չեն ներում իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը պահպանելու համար,ձեզ չեն ներում մեր կողքին լինելու համար. Լիլիթ Մակունցը՝ ժողովրդին․tert.am «Հույս ունեմ այնտեղ տեսնել մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին»․Փաշինյանը հանրահավաքից հետո կգնա հեռուստաբանավեճի.armtimes.com
Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» Կարեն Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար.Tert.am Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն armenpress.am «Հայաստան» դաշինքի աջակիցները Ազատության հրապարակից երթով շարժվում են Հանրապետության հրապարակ․ 168.am ՈՒՂԻՂ Թուրք լրագրողը մեկնաբանել է Բայդենի առաջ խոնարհված Էրդողանի լուսանկարը. Ermenihaber.am Ականապատ տարածքների քարտեզները չեն օգնելու Բաքվին. lragir.am Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար․«Իրավունք»․ Կրթական ավարտական փաստաթղթերը շուտով այլևս թղթային տարբերակով չեն լինի. armtimes.com Ադրբեջանցի զինվորները դիրքերից իջել, գողացել են հայ հովվի կովն ու մորթել. ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպանը Հորինվածքներով նախընտրական «քարոզարշավ»․ իշխանությունը զբաղված է ընդդիմադիր կուսակցություններին վարկաբեկելու փորձերով. «Փաստ» Դա ոչ թե ռազմական, այլ քաղաքական որոշում է․ Սեմյոն Պեգով. hraparak.am ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման.armlur.am ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ, ԱՅԼ ՆԱԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆՔ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ․ ԱԼԻևю Hraparak.am ՈՍՏԻԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ ՍՅՈՒՆԻՔ.Hraparak.am Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների պարտադրանքով տարել են հանրահավաքին մասնակցելու
2021-06-17 08:04:37 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-06-18 08:42:38 2019-11-19 09:27:18 2021-06-18 07:36:56 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2021-06-17 08:06:49

Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է:

Դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացավ նաեւ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Վերջինս, ըստ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, եղել է կրակոցներ արձակած անձի հետ բանակցողը:

Ըստ Ահարոնյանի՝ կրակողն է պայման դրել, որ իրեն ձեռնաշղթաներ չհագցնեն բերման ենթարկելիս, եւ միայն այդ պայմանով է զենքը վայր դրել: Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեին այլ երկրներում փաստացի ահաբեկչի հետ, որը կրակելով մտնում է հանրային տարածք, պատանդ պահում մարդկանց եւ պահանջներ ներկայացնում: Համենայնդեպս, այդպիսի սիրալիր վերաբերմունքի չէր արժանանա որեւէ ահաբեկիչ, որի համար ՀՀ ոստիկանապետն անձամբ կբացեր իր ծառայողական մեքենայի դուռը, կնստեցներ մեքենան, ինքն էլ, նստելով մեքենայի դիմաց, բերման կենթարկեր: Այս նուրբ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 29-ին Երեւանի Էրեբունի համայնքում՝ «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում, 31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել մի բնակչուհու, եւ ոստիկանները նրան վնասազերծեցին՝ կրակոցներով սպանելով նրան:

Իսկապես, երկրում իրավիճակ է փոխվել: Ինչեւէ, նշենք, որ արդեն հայտնի է երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի անունը՝ Արթուր Թորոսյան: Նա ծնվել է 1987 թվականին Արտաշատ քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զենքը, որով կրակել է, որսորդական էր, ապօրինի: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից 3՝ 185 /ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/, 218 /պատանդ վերցնելը/ եւ 235 /ապօրինի զենք պահելը, օգտագործելը/ հոդվածների հատկանիշներով: Նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում:

Իսկ ինչո՞ւ էր նման արարքի դիմել: Իրավապահները դեռ չեն շտապում վարկածներ առաջ քաշել: Միայն հայտնի է, որ նրա ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվ, քաղաքականացված է եղել: Նա սատարել է Ռոբերտ Քոչարյանին: Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում Քոչարյանի որոշ աջակիցներ նրան հեռացրել են ֆեյսբուքյան ընկերների ցանկից: Գործի մանրամասները կհայտնենք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: