Այսօր՝ 2020-07-11 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով

 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀպետականգույքիկառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը պետական սեփականություն հանդիսացած հերթական գույքի օտարման գործընթացի վերաբերյալ, որի ընթացքում պարզվել են առերևույթ թույլ տրված հանցավոր դրսևորումներ:

Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից 2017թ. մարտին կազմված եզրակացությամբ ՀՀԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Միկոյան փողոց, թիվ 18/2 հասցեում գտնվող 145.2 քմ մակերեսով վարչական մասնաշենք 2-ի, 495.32 քմ մակերեսով ավտոլվացման տեղամասի, 18.9 քմ մակերեսով բենզալցման կայանի, 1062.8 քմ մակերեսով տնտեսական մասնաշենքի, 3687.6 քմ մակերեսով արտադրական մասնաշենքի, 24.5 քմ մակերեսով էլեկտրակայանի, 27.7 քմ մակերեսով տրանսֆորմատորային ենթակայանի, 10.14 քմ մակերեսով արհեստանոցի, 31.36 քմ մակերեսով պահեստի, 220.14 քմ մակերեսով ճաշարանի, 471.22 քմ մակերեսով վարչական մասնաշենք 1-ի, 102 քմ /183.6 խմ/ մակերեսով պարսպի և 24678 քմ մակերեսով հողատարածքի շուկայական արժեքը գնահատվել է ընդամենը 92.4մլն ՀՀ դրամ:

Մինչդեռ ՍՊԸ-ի կողմից գնահատումն իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, բացի այդ, գնահատման եզրակացությունը սահմանված կարգով չի հաստատվել Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ: Չնայած այս ամենին՝ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է գույքը մրցույթով օտարել՝ հիմք ընդունելով վերջինիս գնահատման վերոնշյալ արժեքը:

Արդյունքում 2017թ. սեպտեմբերի 4-ին կայացած մրցույթով գույքն օտարվել է 35.5մլն ՀՀ դրամով: Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. մարտ ամսվա դրությամբ կարող էր կազմել 464մլն ՀՀ դրամ, կամ ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքից գրեթե 5 անգամ ավելի։

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, 2017թ. ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Գույքի գնահատման աշխատանքներ, ապա ապօրինի գործողությունների արդյունքում ընդունել են վերջինիս կողմից կազմված՝ օրենսդրության պահանջներին հակասող անհիմն եզրակացությունը, և դրանով գնահատված՝ հավանական շուկայական արժեքից գրեթե հինգ անգամ պակաս արժեքը հիմք է դարձվել գույքը հետագայում մրցույթով օտարելիս:

Արդյունքում՝ գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ: Հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: