Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը. Ավետիք Իշխանյան

 

ՑՈՒՑՈՒՄՈ՞Վ, ԹԵ՞ «ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ», նման վերտառությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Ցավոք, հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ»՝ անձանց «ասֆալտին փռելով», ձեռքերը ոլորելով, ձեռնաշղթաներ հագցնելով և նույնիսկ․․․ հայհոյելով։

Չեմ կարծում, որ ոստիկանությունը չէր հասկանում, որ թունդ ընդդիմադիր գործիչները, ովքեր գիտակցում են, որ իրենց քայլերը իրավապահ մարմինների ամենօրյա հսկողության տակ են, իրենց մոտ զենք կամ թմրանյութ կպահեին։ Ուստի, ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը», ահաբեկու՞մ, սաստու՞մ, թե՞․․․

Եթե ոմանք դեռևս «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերևից» ցուցումի, ինքնուրույն, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվող ոստիկաններին», գրել է Իշխանյանը։