Այսօր՝ 2020-04-06 | RSS | FACEBOOK

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ» «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի դեմարշը. «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. «Փաստ» Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով. «Ժողովուրդ» «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ» Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» 2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փաշինյանն իր վարկանիշը պահելու համար, առանց դատի ու փաստարկների, իր ընդդիմախոսներին անընդհատ մեղադրում է կոռուպցիայի մեջ. «Փաստ»

 

«Կոռուպցիայի դեմ պայքարի թեման միշտ արդիական է հանրային օրակարգում, քանի որ այդ երևույթը ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Այն թույլ չի տալիս, որ մարդիկ, երկրներն ու գործարար հատվածն ամբողջովին իրացնեն իրենց ներուժը:

Բացի այդ, կոռուպցիան արգելակում է ժողովրդավարությունը, կառավարումը և մարդու իրավունքների իրացումը` թուլացնելով պետական հաստատությունները, որոնք արդար և իրավահավասար հասարակությունների անկյունաքարերն են:

Եվ պատահական չէ, որ կոռուպցիան մեկտեղվում է հանցավորության և իրավունքի անբավարար գերակայության հետ՝ պայմաններ ստեղծելով հասարակության կառուցվածքի քայքայման համար, որի արդյունքում վտանգվում է պետության օրինակարգությունը:

Իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը բազմիցս խոսել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար տանելու մասին։ Միևնույն ժամանակ վերջինս հավաստիացնում էր, որ իրենց իշխանությունը զերծ է կոռուպցիայից, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանության ներսում ևս կան պաշտոնյաներ, որոնք զերծ չեն կոռուպցիոն դրսևորումներից։

Միայն բացահայտված դեպքերը խոսուն են, սակայն կա՞ որևէ երաշխիք, որ չբացահայտված դեպքերը պակաս չեն...

Կարծում ենք՝ նման երաշխիք չկա: Եվ չնայած այն հանգամանքին, որ իշխանության ներսում կոռուպցիոն երևույթների հարցն արմատապես լուծված չէ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցը քաղաքական ենթատեքստ է ստացել։ Խնդիրն այն է, որ վարչապետ Փաշինյանը իր վարկանիշը պահելու համար առանց դատի ու փաստարկների անընդմեջ իր ընդդիմադիրներին մեղադրում է կոռուպցիայի մեջ՝ անվանելով կոռուպցիոներներ՝ անկախ նրանից՝ նրանք նախկինում որևէ պաշտոն զբաղեցրել են։

Իսկ առանց դատարանի օրինական վճիռների ոչ ոք իրավունք չունի մեղադրանք ներկայացնել այս կամ այն անհատին։ Վարչապետին չի վերապահված դատախազի կամ դատավորի լիազորություններ, և այս առումով վերջինս պետք է պահպանի քաղաքական կոռեկտություն, քանի որ հնարավոր է, որ հայտարարությունները չհաստատվեն դատարանի վճռով, և ինքը հետագայում դրա համար ստիպված լինի ներողություն խնդրել։

Ի դեպ, ուշագրավ են պտտվող խոսակցությունները, թե շուտով հնարավոր է մեծ քանակի դատական հայցեր ներկայացվեն վարչապետի դեմ՝ զրպարտության համար: Կոռուպցիայի պայքարի այս ֆոնի ներքո ամենևին էլ պատահական չէ, որ տարբեր մասնագետներ բարձրաձայնում են այն հարցը, թե ներկայիս իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմն օգտագործվում է իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Վերջերս իր հարցազրույցներից մեկում այս խնդրին էր անդրադարձել հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, որը ՀՀ իշխանություններին կոչ էր արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:

Այդ առումով հատկանշական է, որ Աճեմօղլուն բերել է Չինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց:

Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել այն քաղաքական հակառակորդների դեմ:

Վարչապետ Փաշինյանն էլ Կապանում ունեցած իր ասուլիսում նշեց, թե համամիտ է Աճեմօղլուի հնչեցրած գնահատականների հետ։

Վերջինս հայտարարեց, որ եթե որևէ առաջնորդ կամ խմբակցություն իր հակառակորդների հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացնում, կասկածի տակ է դնում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը։

Վարչապետը, ըստ էության, փորձեց ցույց տալ, թե Հայաստանում կոռուպցիայի պայքարը քաղաքական ընդդիմախոսների դեմ չի օգտագործվում, սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում, և այս առումով Աճեմօղլուի զգուշացումը պատահական չէր։

Ներկայիս իշխանությունները պետք է հրաժարվեն կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը քաղաքականացնելու մոտեցումից, ընդհանրապես քաղաքական հետապնդումներից, այլապես տապալելու են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը և մնալու են դրա փլատակների տակ»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: