Այսօր՝ 2020-04-06 | RSS | FACEBOOK

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ» «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի դեմարշը. «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. «Փաստ» Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով. «Ժողովուրդ» «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ» Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» 2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փաշինյանը «հիբրիդային հեղաշրջման» օրակարգի շղարշի ներքո փորձում է քողարկել իր ձախողումները. «Փաստ»

 

«2018 թվականի ընթացքում իր պիկին հասած հանրային տրամադրությունների էյֆորիան այլևս չկա, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ներկայիս իշխանությունների համար սեփական վարկանիշը պահելու տեսանկյունից։

Եթե նախկինում Փաշինյանին հաջողվում էր դրական փոփոխությունների վերաբերյալ հանրային սպասումներ գեներացնել, ապա ներկա փուլում այն դժվար է լինելու։ Խնդիրն այն է, որ վարչապետը ժամանակի ընթացքում տարբեր օրակարգեր է բերում առաջին պլան։

Վերջինս իշխանափոխությունից ի վեր խոսում է կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի, անցումային արդարադատության ներմուծման, տնտեսական հեղափոխության, ներդրումների ներգրավման և Հայաստանի ֆանտաստիկ զարգացման և այլ հարցերի մասին։

Կարող ենք արձանագրել, որ որոշ ժամանակ հնարավոր եղավ մարդկանց մեջ փոփոխությունների իմիտացիա ձևավորել։ Եվ հանրային ուշադրությունը սևեռվեց քրեական գործերի հարուցման, տարբեր անհատների բերման ենթարկելու, բաց թողնելու շոուների վրա, սակայն երբ ժամանակի ընթացքում «բռնել, բաց թողնելու» կամ թեկուզ «բռնել, բաց չթողնելու» նկատմամբ կորավ հասարակության հետաքրքրությունը, վարչապետը մեծ թափով առաջ մղեց «տնտեսական հեղափոխության» օրակարգը։

Այս հանգամանքով է պայմանավորված, որ Փաշինյանը սկսեց հատուկ ուշադրության արժանացնել տնտեսական ցուցանիշները՝ իր ֆեյսբուքյան էջում բերելով տվյալներ, թե որ ուղղություններով ինչ առաջընթաց է ունեցել կառավարությունը։

Այնուամենայնիվ, հանրությունն այդպես էլ որևէ կերպ չի զգում «տնտեսական հեղափոխության» հետևանքները, ուստի բնականաբար այդ թեզի նկատմամբ ևս հետաքրքրությունը սկսում է նվազել։ Ավելին՝ այն սկսել է պարզապես զայրացնել հանրության գերակշիռ մասին, քանզի «տնտեսական հեղափոխությունը» Փաշինյանի, իր թիմի գրպաններից ու «օդ տատանելուց» այն կողմ չանցավ: Բնակչությունը ներկայումս մեր երկրում լուրջ տնտեսական զարգացում չի տեսնում։

Իսկ քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված կառավարության որոշումները չեն բխում սոցիալական հավասարության սկզբունքից, երբ, օրինակ՝ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են գրեթե կրկնակի, վերջիններս աստղաբաշխական չափերով պարգևատրումներ են ստանում, իսկ մյուս աշխատավորների աշխատավարձերը և հազարավոր թոշակառուների թոշակները բարձրանում են ընդամենը չնչին չափերով։

Նույնը վերաբերում է նաև երկամտահարկի համահարթեցմանը, որի արդյունքում օգտվում են 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ, քանի որ իրենց եկամտահարկը փաստացի նվազում է՝ ի տարբերություն մինչև 150 հազար դրամ ստացող մարդկանց։

Կառավարության կողմից առաջ քաշվող այսպիսի որոշումները ավելի շատ պայմաններ են ստեղծում սոցիալական բևեռացման համար։ Մյուս կողմից` Փաշինյանի հրապարակած տվյալները մարդիկ արժանահավատ չեն համարում, քանի որ դրանք չեն արտացոլում իրականությունը և ուռճացված են։

Եվ պատահական չէ, որ վարչապետը պարբերաբար հեռացնում է տարբեր ցուցանիշների վերաբերյալ իր գրառումները, քանի որ պարզվում է, որ դրանց մեջ անճշտություններ կան, որից հետո նորից հրապարակում արդեն վերախմբագրված գրառումը։ Երբեմն էլ վարչապետի հրապարակած տվյալներն ուղղակի մանիպուլյատիվ բնույթ են կրում։

Օրինակ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,6%-ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով:

Սակայն իրականում Կենտրոնական բանկի հրապարակած ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներից պարզվում է, որ 2018 թ.-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 186,4 մլն դոլար, իսկ 2019 թ. ինը ամիսներին՝ 185,7 մլն դոլար։ Այսինքն, օտարերկրյա ներդրումները ոչ թե աճել են 456 մլն դոլարով, այլ նվազել ավելի քան 700 հազար դոլարով։

Այսպիսով, քանի որ այլևս հնարավոր չէ հանրության ուշադրությունը գրավել տնտեսական հեղափոխության «կախարդական» ցուցանիշներով, վարչապետին մնում է բոլորովին նոր օրակարգ առաջ քաշելը, որը վերաբերում է իրենց իշխանության դեմ մղվող, այսպես կոչված, հիբրիդային հեղաշրջմանը։ Այդ մասին Փաշինյանը խոսեց Կապանում ունեցած իր ասուլիսում, իսկ իշխանության մյուս ներկայացուցիչներն էլ զարգացրին այդ թեզը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: