Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ»

 

Մեր բանակում խնդիրներ կա՞ն: Իհարկե կան, իհարկե եղել են, ինչպես և բոլոր բանակներում: Դրանց մասին պե՞տք է բարձրաձայնել: Անշուշտ, պետք է. ջայլամային քաղաքականությունը ոչնչով չի օգնի: Սակայն բանակն այն օղակն է, ուր «կարմիր գծերն» առավել հստակ պետք է լինեն, և ցանկացած անդրադարձի պարագայում անհրաժեշտ է բացառիկ զգուշություն:

Վերջին շրջանում, ցավոք, բանակի հետ կապված ոմանց ծայրահեղական դիրքորոշումները, մեղմ ասած, մտահոգիչ են:

Այնպիսի տպավորություն է, որ առանձին ուժեր (ի դեպ, հենց իշխանամերձ կամ իշխանապաշտ շրջանակներից) ջանք ու եռանդ չեն խնայում թշնամանքի ու ատելության մթնոլորտը տարածել նաև բանակի վրա՝ մեկ-երկու ցավալի միջադեպերի կամ առկա որոշ խնդիրների կապակցությամբ վարկաբեկելով ողջ գեներալիտետն ու սպայական անձնակազմը:

Ավելին, հրապարակ են նետվում բանակում «կադրային ջարդի» անհրաժեշտության մասին թեզեր: Ասել, թե այս ամենը չափազանց վտանգավոր է, նշանակում է ոչինչ չասել:

Անկախ Հայաստանի երեք տասնամյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ ունեցել ենք, ամուր, մարտունակ, բարձր մարտական ոգի ունեցող, կազմակերպված բանակն է և բանակի նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, բանակ-հասարակություն առողջ կապը: Ցավոք, ոմանց կողմից հիմա փորձ է արվում խաթարել այդ մթնոլորտը:

Դժվար է ասել՝ դիտավորյալ, թե չգիտակցելով, սակայն նման գործողությունները, հայտարարությունները կանխել է պետք արագորեն: Խնդիրները միանշանակ պետք է կարգավորել, այստեղ երկու կարծիք չկա: Բայց բանակը վարկաբեկելու իրավունք ոչ ոք չունի, ոչ ոք...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։