Այսօր՝ 2020-02-19 | RSS | FACEBOOK

«Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից». Նրանք հասկացել են. «Հրապարակ» Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա. «Իրատես» ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել. «Հրապարակ» Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ» «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններն անգամ իմքայլականների մոտ են խառնաշփոթ առաջացրել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ».
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ»

 

Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող և նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար, որը, սակայն, պարունակում է խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչության նպա­տակներ։ Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է։ Նա արդեն տևական ժամանակ է՝ բարձրա­ձայնում էր Արցախի գետերի վրա կա­ռուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետև­անքների մասին, ցույց էր տալիս մասնա­վորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազ­դեցությունը։ Եվ հետո որոշեց նաև ծայ­րահեղ քայլի՝ հացադուլի է դիմել։

Սակայն, ըստ էության, հացադուլի պատճառները բավականին խորն են և ամենևին ոչ միայն բնապահպանական։ Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, և ամեն ինչ պարզ է դառնում։

Մասնավորապես, գաղտնիք չէ, որ հա­ցադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաև 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ։ Եվ հետաքրքիր է, որ այժմ ևս երկուսն էլ չեն թաքցնում իրենց մտեր­մությունը։ Մասնավորապես, Մայիլյանը հացադուլից մի քանի օր հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Խորապես մտահոգված եմ իմ լավ ընկեր, 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմի անդամ Ալեքսանդր Քանանյանի առողջությամբ, մշտապես կապի մեջ եմ նրա հետ և ինձնից կախ­վածն անում եմ իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։ Հենց այդ նպատակով էլ Ալեքսի հացադուլի առա­ջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ և մինչեւ ուշ գիշեր նրա հետ քննարկել, թե՛ առողջական վիճակի հետ կապված հար­ցեր, թե՛ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ»։ Իսկ, ահա, Քանանյանն էլ մինչ հացադուլը՝ լրատվական կայքերում որ­պես քաղաքագետ խոսելիս, Մայիլյանի մասին նշել էր. «Ինքս պատիվ եմ ունեցել մասնակցելու 2007 թվականի նրա նախա­գահական ընտրարշավին։ Որոշակիորեն հավանական է, որ նախընտրական զար­գացումների հաջորդական փուլերից մե­կում նա դառնա ներարցախյան քաղաքա­կան «համերաշխության» լայն համաձայ­նության թեկնածուն»։

Քանանյանի հացադուլից օրեր անց, երբ Բակո Սահակյանն այցելել էր Քար­վաճառ, հացադուլ արած քաղաքագետը հայտարարեց, թե նրա հետ չի հանդիպի։ «Այս օրերին նա երկու անգամ փորձել է ինձ հանդիպել, բայց ես հրաժարվել եմ», - հայտարարել էր նա։ Սա էլ իր պատճառներն ունի, քանի որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն պետք է խոստանան, որ ով էլ հաղթի ընտրություն­ներում, պետք է շնորհավորեն ու կանգ­նեն նրա կողքին։

Ուշագրավն այն է, որ հացադուլ հայ­տարարած քաղաքագետը, ըստ էության, բավականին կոշտ ընդունելության ար­ժանացրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին Քարվաճառում։ Ասել է թե՝ Արցախի արտգործնախարար Մայիլյանը դուրս է եկել նախագահ Սահակյանի դեմ։ Հետաքրքիր իրավիճակ է։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։