Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ

 

Այն, ինչ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Վահագն Սարոյանն է ֆիքսել իր հեռախոսի տեսախցիկով, ոչ մի կերպ երևակայել անգամ հնարավոր չէ. ավելի քան 40 մեքենա, շղթայական միմյանց են բախվել...

Երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար, իզուր տեղը կարող են տուժել նաև բանիմաց, գրագետ վարորդները, որոնք առանց ցրտի հետ փոխում են նաև մեքենայի անվադողերը...

shamshyan.com-ն էլ այս առնչությամբ տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները բարեհաճել ու սկսել են աղ ու ավազ լցնել։ Մենակ օպերատիվորեն ժամանեցին ճանապարհային ոստիկանները, ովքեր նույնիսկ օգնեցին մի քանի վարորդների, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխեն անվտանգ վայր»։