Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան

 

Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում գտնվող իր ռեստորանում բարձրացված սկանդալի մասին:

Զաքարյանի խոսքով՝ Փաշինյանն ու նրա ընտանիքը այս կիրակի եկել էին Արցախ՝ տեսակցելու բանակում գտնվող իրենց որդու և ընտանիքի հետ ճաշել են իրենց ռեստորանում, վերջում Փաշինյանը պահանջել է ՀԴՄ և աշխատակիցները նկատել են, որ ՀԴՄ տպող սարքը չի աշխատում, որի մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետին: Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանն սկանդալ է սարքել ռեստորանում, աշխատակիցներին մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ, ապա զանգահարել է Արցախի Պետնախարարին և պահանջել է, որպեսզի տուգանեն ռեստորանի սեփականատիրոջը, որից հետո այցելել են Արցախի հարկայինի աշխատակիցներն ու տուգանել ռեստորանին:

Ըստ Արշակ Զաքարյանի, ռեստորանը հարկերը վճարում է հաստատագրված վճարով և ՀԴՄ չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել: Բանակի մասին հաղորդման հեղինակ և Արցախում հաստատված գործիչն ասում է՝ պատրաստ է շատ ավելի մեծ տուգանք վճարել, բայց ինքը վիրավորվել է վարչապետի պահվածքից և իրենց «զինվորի հաց ուտելու մեջ» մեղադրելուց:

«Ես և իմ ընկերները շատ չեմ խորանա՝ ինչեր ենք արել բանակի համար, մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ զինվորին հաց տվողն էին, հա՞: ...Այդպիսի աղմուկ բարձրացնելն ու մեզ զինվորի «հաց ուտող» անվանելն ուղղակի վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, վայել չէ ՀՀ վարչապետին ու ընդհանրապես տղամարդուն: Նախ, քանի որ այդ ՀԴՄ-ով ոչինչ չի լուծվում, մենք հաստատագրված հարկ ենք վճարում: Մենք ապրում ենք սարերում, այստեղ բիզնես դնելը հեշտ չի, եթե որևէ բան է պատահում, մոտակա խանութը Սոտքի վտանգավոր ոլորաններով պետք է 65 կիլիոմեր գնաս, որ մի բան գնես: Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ ճղճիմ ու շատ ամոթալի ձևակերպումը: Ես այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու մեջ», մենք զինվորին հաց տվող ենք: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է», ասել է Զաքարյանը՝ շեշտելով իր վրդովմունքը պայմանավորված է միայն վարչապետի հասցված անձնական վիրավորանքով: