Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԽԽՎ համազեկուցողներ-ԵԽԽՎ հայկական պատվիրակություն հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է կառավարություն-ՍԴ լարվածությունը, լուրջ զրույց է ընթացել նաև Հայաստանում ատելության խոսքի մասին։

Համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված այդ երևույթի տարածումն, ու ինչ միջոցներ են ձեռնարկվում դա կանխելու համար, որպեսզի հանրային բևեռացումը չխորանա։ Եվ տարակուսանք են հայտնել իշխանության հայտարարությունների մասով, թե Հայաստանը երջանիկ, սիրո և հեղափոխության երկիր է։

Սակայն դա չխանգարեց, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը հանդես գան նույնանման խոսքով՝ առավել սրելով մթնոլորտը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: