Այսօր՝ 2021-08-04 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ»

 
2018թ․ մայիսի 1-ի վարչապետի տապալված քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները չեն հանձնվում ու տոնում են Հանրապետության հրապարակում Հեղ․՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

«168 ժամ»-ը գրում է. «Այսօր հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը քննարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Թվարկված նախագծերի իմաստն այն է, որ դրանցով առաջարկվում է մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։ Իսկ Սահմանադրությունում փոփոխությունների հիմնական նպատակը ներկայացված է արդեն իսկ ԱԺ կայքում տեղադրված հետևյալ նախադասության մեջ․ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։

Այսինքն՝ այս բոլոր սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների նպատակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից և ՍԴ գործող կազմից ազատվելն է։ Դա իշխանությունների համար դարձել է գերնպատակ, այն աստիճանի մտասևեռում, որ դրան հասնելու համար նպատակների մեջ խտրականություն չի դրվում, հողին են հավասարեցվում սահմանադրականության, իրավականության սկզբունքները, իշխանության թևերի միջև հակակշիռների ու փոխզսպումների համակարգերը։ Արդեն իսկ հնչել են այս փոփոխությունների վերաբերյալ բազմաթիվ գնահատականներ այն մասին, որ այսպիսով տեղի է ունենալու իշխանության ուզուրպացիա, որը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։

Անկախ իրավական ձևակերպումներից, սակայն, գործ ունենք քաղաքական լրջագույն գործողության հետ՝ այս փոփոխություններով իշխանությունը մեծ քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, սա Նիկոլ Փաշինյանի անձնիշխանության հաստատման ցայտուն օրինակ է, որը կարող է շատ թանկ արժենալ Հայաստանի համար։ Որովհետև միջազգային հանրությունն ավելի է խստացնելու Հայաստանի մասին զեկույցներն ու գնահատականները, իսկ եթե դա տեղի չունեցավ, նշանակում է, որ այդ նույն միջազգային հանրությունն աչք է փակելու հակաժողովրդավարական այս գործընթացի վրա՝ ինչ-ինչ այլ նպատակներով, Հայաստանի իշխանությունից կենսական ինչ-որ հարցում ինչ-որ զիջում կամ որոշում ստանալու համար։ Սա իրական մարտահրավեր է Հայաստանի համար։

Ընդ որում, այն մարտահրավեր է, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության համար։ Այսօր պարզ կդառնա՝ արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է որևէ գործնական, առարկայական քայլ անել այս հակաժողովրդավարական օրինագծերի դեմ, թե՞ կբավարարվի միայն վախվորած ու ընդհանրական ելույթներով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։