Այսօր՝ 2020-10-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան

 

Առողջապահության կազմակերպիչ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին դեպքը չէ, երբ ձեր սրտի նախարարի կերած «բողկերի» համար նա հայտնվում է պաշտոնանկության եզրին:

Չեմ ցանկանում այդ դեպքերը թվարկել, քանի որ դուք ինձանից լավ եք հիշում դրանք:

Յուրաքանյուր անգամ նա փորձում է «արդարանալ» նրանով, որ իր դեմ «դավադիր» ուժեր են գործում: Սկզբում մեղադրում էր ինձ և մնացած ընդիմախոսներին, ասելով, որ մենք «սև» ենք, հետո մեղադրում էր Միքայել Մինասյանին` ասելով, որ նա վրեժ է լուծում հոր համար, հետո սկսեց մեղադրել Արմեն Մուրադյանին և այդպես շարունակ...

Հիմա` հերթական անգամ տապալվելուց հետո վերը նշված բոլոր «մեղադրյալները» անմեղ են, քանի որ որևէ կապ չունեն ոչ կորոնավիրուսի հետ, ոչ էլ կապ ունեն նախարարի մասնագիտական տգիտության և գործելու անկարողության հետ, ու փաստացի նա անզոր է նրանց մեղադրել:

Բայց հիմա հայտնվել են այլ «մեղադյալներ», մասնավորապես` ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով կառուցողական քննադատությամբ էր հանդես գալիս նախարարի ապիկար ծրագրերի ներկայացման պարագայում, Տիգրան Ավինյանը, ով որևէ կապ չունի առողջապահության հետ, Արարատ Միրզոյանը, ով ևս կապ չունի առողջապահության հետ և իհարկե Աննա Հակոբյանը:

Իր թիմակիցներին մեղադրելով, նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը ու իրավիճակին տիրապետելու անկարողությունը ինչ-որ մեղավորներով:

Իմ համոզմամբ, մամուլում այսօր տեղ գտած հոդվածը նախարարի պաշտոնանկության վերաբերյալ` հենց նախարարի «պատվերն» է և կոչված է իր խայտառակությունը քողարկելու»: