Այսօր՝ 2020-10-26 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am

 

2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար, ստացել է Ռուստամ Բադասյանը։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշենք, որ 2019 թվականի մինչև հունիս ամիսը ՀՀ արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը, իսկ դրանից հետո արդեն Ռուստամ Բադասյանը։

Բադասյանը պարգևավճար ստացել է 2019 թվականի բոլոր ամիսներին, բացի հունվար և հունիս ամիսներից։ Փետրվար և մարտ ամիսներին պարգևավճարի չափը կազմել է 1 587 360 ՀՀ դրամ, ապրիլ-մայիս ամիսներին՝ 1 322 850 ՀՀ դրամ, սեպտեմբերին՝ 1 200 000, մնացած ամիսներին՝ 1 322 850 ՀՀ դրամ։

2019 թվականին նախարարի տեղակալների պարգևավճարները կազմել են մոտ 42 միլիոն ՀՀ դրամ․ Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը 2019-ին ստացել է 13 միլիոն 406 400 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 28 100 ԱՄՆ դոլար։ Հետաքրքիր է, որ Ռաֆիկ Գրիգորյանը 2019-ի մարտ ամսին ստացել է 3 միլիոն 222 800 ՀՀ դրամ պարգևավճար։ 3 միլիոնից ավել պարգևավճար է ստացել նաև նախարարի տեղակալներից մեկը՝ նորից մարտ ամսին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: