Այսօր՝ 2020-09-28 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել էր ակտիվին: Ճի՞շտ է, որ բոլոր գործարարներին, հանքարդյունաբերողներին իմքայլականները, այդ թվում եւ կառավարության աշխատակազմից, հորդորել են ակտիվ մասնակցել դրամահավաքին՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին։

«Ո՞վ է ասում, անունը տվեք, հիմա լիքը բան են ասելու էս ընթացքում»: Հա, բողոքում են, արձանագրում են, որ Նիկոլն ասում էր` առաջ «չամադաններով Բաղրամյան 26 էին գնում, հիմա «Դվին» ռեստորան ենք գնալու, նրանց ասվել է` պետք չի «երեւաք»՝ ներկայացուցիչ ուղարկեք:

«Դե թող մի հատ անուն-ազգանունը հրապարակի»: Որ փռեք ասֆալտի՞ն, տանեք նստացնե՞ք։ «Չէ, թող ի՛նքը մեզ դատի տա, մի հատ ըտենց իրավական քայլի դիմի, եթե վստահ է, որ նման բան է եղել, հիմա էդ մարդը կարա, չէ՞, ասի նաեւ, որ հորդորել ենք տունը ծախի, բերի մուծի»:

Նման բան է՞լ եք ասել։ «Չէ, օրինակի համար եմ ասում»: Դուք ո՞ւմ եք հորդորել, ասում են` 4-5 հոգու պետք է «հորդորեիք», չե՞ք հորդորել Սամվել Ալեքսանյանին, նա ձեր ընտրատարածքի ընտրողներից է։ «Ոչ, չեմ հորդորել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: