Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների կիրառում՝ առցանց դիտարկման միջոցով թափանցիկությունը բարձրացնելու համար:

Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների եւ օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։

Փաստացի, ցանկություն կա տեսախցիկներ չտեղադրել նաեւ 1500 խոշոր տեղամասերում: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս գաղափարը առաջ են «բրդում» մարդիկ, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ։ Թե ինչ նկատառումներ է հետապնդում տեսախցիկներից հրաժարվելու գաղափարը, մնում է միայն ենթադրություններ անել։ Սակայն հազիվ թե դա խնայողությունների նպատակ հետապնդի, քանզի առանց այդ էլ նախորդ ընտրություններից անհամեմատ շատ գումար է տրամադրվել այս հանրաքվեի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում