Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Սննդի անվտանգությունը՝ կարանտինի օրերին․ 20-ամյա Սարգիսի նախաձեռնությունը - տեսանյութ

 

Կորոնավիրուսի համավարակը փոխեց 20-ամյա Սարգիս Գևորգյանի ծրագրերը։

Սարգիսը համագործակցում էր տուրիզմի ոլորտը նորարար տեխնոլոգիաներով զարգացնող ստարտափներց մեկի հետ։ Մշակվել էր բջջային հավելված, որը զբոսաշրջիկներին հուշում էր, թե տարածքում ինչ ուշագրավ մշակութային կենտրոն կամ այլ գրավիչ վայր կա։ Այս հավելվածը նախատեսված էր մի քանի լեզուներով ձայնային հուշում տալու համար։

Բայց կորոնավիրուսի համավարակի պայմաններում Սարգիսը տարվեց սննդի անվտանգության հարցերով։ Նա, լինելով Ագրարային համալսարանի սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող, որոշեց նախաձեռնել վեբինարների շարք։ Նախ ուսումնասիրեց սննդի անվտանգության հետ կապված միջազգային փորձագետների դիտարկումները։ Հետազոտությամբ պարզեց՝ մարդկանց շատ է հետաքրքրում սննդի անվտանգության հարցը՝ համավարակի պայմաններում։ Իր համախոհ ընկերների հետ սկսեց քննարկել՝ ինչպես դիմակայել համավարակի մարտահրավերներին՝ ապահովելով սննդի անվտանգության հետ կապված հարցերը։

Համավարակի պարտադրած տնային փակ ռեժիմը հանրային բարձր պատասխանատվության զգացում է առաջացրել Սարգիս Գևորգյանի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում։