Այսօր՝ 2021-10-25 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կրթական ավարտական փաստաթղթերը շուտով այլևս թղթային տարբերակով չեն լինի. armtimes.com

 

Հայաստանում կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերը շուտով կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) պիլոտային ծրագրում այս տարի ընդգրկվել են միայն դպրոցները, որտեղ, ինչպես հայտնի է, ավարտական են 9-րդ և 12-րդ դասարանները: Շրջանավարտներին այս տարի էլեկտրոնայինից բացի, կտրամադրվի նաեւ թղթային փաստաթուղթը, սակայն հաջորդ տարվանից ատեստատները կլինեն բացառապես էլեկտրոնային:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ ծրագրով նախատեսվում է, որ Հայաստանն աստիճանաբար անցնի էլեկտրոնային փաստաթղթերի: Հիմա աշխատում են էլեկտրոնային համակարգի մշակման ուղղությամբ:

«Այս տարի պիլոտային տարբերակով մենք սկսում ենք դպրոցներից: 9-րդ դասարանի ավարտական վկայականներն ու 12-րդ դասարանի ատեստատները կթվայնացվեն, սակայն այս տարի դրանք թղթային տարբերակով եւս կտրվեն շրջանավարտներին»,- ասաց Պողոսյանը,- ապա հավելեց, որ հետագայում կթվայնացվեն նաեւ ուսումնարանների, քոլեջների, բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված դիպլոմները:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: