Թուրքագետը՝ Շուշի Էրդողանի կատարելիք այցի մասին tert.am
|
![]() |
Թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Շուշի մի քանի ենթատեքստ ունի։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ դրանք առաջին հերթին խորհրդանշական են, բայց դրանց տակ էլ կան նաև քաղաքական և տնտեսական բացահայտ ենթատեքստեր։
«Էրդողանի այցը Շուշի նախևառաջ խորհրդանշում է թուրք-ադրբեջանական միասնականության, նրանց ագրեսիայի հաղթանակի արդյունքը, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կարողացել է հասնել այս արդյունքին, կարողացել է օկուպացնել Արցախի մի հատվածը։ Սա նշանակում է Թուրքիայի գերակայությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-16-ը կայցելի Ադրբեջան: Նշենք նաև, որ Բաքվում ընդունելով Թուրքիայի կրթության նախարար Զիա Սելջուքին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Շուշիում նոր դպրոցի հիմնարկեքը, որի շինարարությունը ֆինանսավորելու է Թուրքիան, կկայանա Թուրքիայի նախագահի այցի ընթացքում:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ պատահական չէ, որ Էրդողանի այցը Շուշի քաղաքն է այն առումով, որ այն հռչակվել է թյուրքական աշխարհի մայրաքաղաք, և Էրդողանը, որը հավակնություն ունի դառնալու թյուրքական աշխարհի առաջնորդը, այս այցով ևս մեկ խորհրդանշական քայլ է անում․ հաղթող երկրի առաջնորդը իր այցն է կատարում հայոց քաղաք Շուշի...սկզբնաղբյուր