Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. armtimes.com
|
![]() |
19-ամյա Էրիկ Խաչատրյանը 8 ամիս ադրբեջանական գերության մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից մեկը զանգահարել և ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում հրապարակված նկարում:19-ամյա Էրիկ Խաչատրյանը 8 ամիս ադրբեջանական գերության մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից մեկը զանգահարել և ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում հրապարակված նկարում:
Էրիկը 18 տարեկան է եղել, երբ գերեվարվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Հունվարի 15-ին ադրբեջանական բանտում լրացել է նրա 19-ամյակը:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավը մեկնարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ գերիներ նույն օրը վերադառնում են Հայաստան: Քիչ հետո Փաշինյանը ֆեսբուքյան իր էջում հրապարակեց նաև վերադարձող գերիների լուսանկարները, նրանց անձնական տվյալները:
Որդու գալուն ամիսներով սպասած մայրն ամեն շաբաթ օրը ուխտագնացության է գնացել՝ սրտում փայփայելով, որ մի օր Էրիկը կվերադառնա տուն: Էրիկի վերադառնալու օրն էլ հերթական անգամ գնացել էր ուխտագնացության՝ աղոթելու, որ բոլոր հայ գերիներն ու անհետ կորածները գտնվեն և վերադառնան Հայաստան:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: