Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Շվեյցարիայի նախագահը կարևորել է ՌԴ դերակատարումը ԼՂ-ում կրակի դադարեցման գործում.armenpress.am

 

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման գործում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հույս հայտնելով, որ հունիսի 16-ին հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ:

«Կրակի դադարեցումը, որը շարունակում է պահպանվել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղի ունեցավ շնորհիվ Ռուսաստանի»,- ասել է Շվեյցարիայի նախագահ Պարմելենը:

«Այս թեման առաջնային է: Մենք վաղը նախատեսում ենք այս թեման մեր օրակարգում և հուսով ենք, որ այս հարցը կհնչի քննարկումների ժամանակ»,- հավելել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը:

Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսաստանյան պատվիրակության անդամները շվեյցարական կողմի հետ բանակցություններ կվարեն հունիսի 16-ին՝ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո: