Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Միջազգային մամուլի անդրադարձը Էրդողան-Բայդեն հանդիպմանը․ermenihaber.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է երկու նախագահների հանդիպմանը։

Այսպես, «Reuters»-ը նկատել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո առաջին անգամ կայացած այս հանդիպումը թեև «դրական» մթնոլորտում է անցել, սակայն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա խոշոր տարաձայնությունների հանգուցալուծման համար որևէ առաջընթաց չի ապահովել։

«The Wall Street Journal»-ն էլ նախագահների հանդիպումը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Լիբիայից մինչև Սիրիա և Աֆղանստան անվտանգության շահերից բխող ընդհանուր հիմքերի որոնում և խաթարված հարաբերությունները վերականգնելու փորձ»։

«Al Jazeera»-ն մեջբերել է Էրդողանի այն խոսքերը, որ հանդիպումն անցել է արդյունավետ և անկեղծ մթնոլորտում և որ «երկկողմ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան»։ Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Էրդողանն ու Բայդենը միմյանց ճանաչում են արդեն երկար տարիներ, սակայն նրանց հարաբերություններում հաճախակի են խնդիրներ ծագում։

«Euronews»-ն էլ ընդգծել է հատկապես Էրդողանի այն հայտարարությունը, թե ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Աղբյուրը, սակայն, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրք–ամերիկյան լարվածության հիմնական պատճառներից մեկի՝ S-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված տարաձայնությունների լուծման առումով այս հանդիպումը առանձնապես հույսեր չի ներշնչում։