Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Եվրո-2020. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային. armenpress.am

 

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին «մահվան խմբի»` F խմբի հավաքականները` աշխարհի ներկա և նախկին չեմպիոնները` Ֆրանսիան և Գերմանիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխեն քաղաքի համանուն մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում թիմերի փոփադարձ գրոհներ էին կազմակերպում: Հանդիպման 20-րդ րոպեին Ֆրանսիայի գրոհներից մեկի ժամանակ Հյումելսը փորձելով չեզոքացնել գրոհը` գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Գերմանիային առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմերն ընդմիջման գնացին ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան առավել սուր էր գրոհում: Սակայն տարածքային առավելությունը գերմանացիների կողմն էր: Ֆրանսիան օգտագործեց արագ հակագրոհներից մեկը, որի ժամանակ Կարիմ Բենզեման դարձավ գոլի հեղինակ, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս իրավիճակ:

Ֆրանսիա-Գերմանիա` 1:0:

Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 19-ին կմրցի Գերմանիայի, իսկ Հունգարիան` Ֆրանսիայի դեմ: