Այսօր՝ 2021-08-03 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Դա ոչ թե ռազմական, այլ քաղաքական որոշում է․ Սեմյոն Պեգով. hraparak.am

 

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը դժվարանում է պատասխանել՝ 15 ռազմագերու դիմաց Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզի փոխանցումը հակառակորդին համարժե՞ք փոխանակում էր, թե՞ ոչ, փոխանցում է hraparak.am-ը:

«Խոսքը 15 տղաների կյանքի մասին է, զուտ մարդկայնորեն ես կարող եմ հասկանալ, բայց, մյուս կողմից, իհարկե, որոշակիորեն հետախուզական տվյալների փոխանցումը բավականաչափ նուրբ եւ բարդ հարց է։ Ես, լինելով կողմնակիցը, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկի գերիների վերադարձի համար բոլոր անհրաժեշտ քայլերը, ձեռնպահ եմ մնում գնահատական տալուց։ Դա նրանց որոշելիքն է՝ նժարի վրա դնել խնդրի արժեքը՝ տա՞լ քարտեզներ։ Պարզապես գլխավոր հարցն է՝ քանի՞ մարդ կարող է զոհվել, քանի՞ մարդու ենք տեղափոխում ռիսկային գոտի՝ փոխանցելով հետախուզական տվյալներ։ Այսինքն՝ կա 15 մարդ եւ կա մի քանի հազար մարդ, որոնց անվտանգությունը հիմա հարցականի տակ է, եւ սա որոշակի անհանգստություն է հարուցում»,- մեզ հետ զրույցում ասաց Սեմյոն Պեգովը։ Նա կարծում է,որ սա քաղաքական, այլ ոչ թեռազմական որոշում է, և, «հետեւաբար, պետք է մնա նրանց խղճին, ով այն ընդունել է»։

Սեմյոն Պեգովին նաեւ հետեւյալ հարցն ուղղեցինք․ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորն է, եւ պատահական չէ, որ գերիների, անհետ կորածների ծնողները սկզբնական շրջանում Վլադիմիր Պուտինին նամակներ էին գրում, բայց տպավորություն է, որ Ռուսաստանն անհրաժեշտ չափով ճնշումներ չի գործադրում Ադրբեջանի վրա։

«Իհարկե, ՌԴ-ն՝ որպես խաղաղապահ երկիր, պետք է որոշակի չեզոքություն պահպանի, բայց սա բնավ չի նշանակում, որ ռուսական կողմն այս հարցով չի զբաղվում։ Որքանով ես եմ տեղյակ, Ռուսաստանում ահռելի ռեսուրսներ են գործի դրված՝ ե՛ւ ռազմական դիվանագիտություն, եթե կարելի է այդպես ասել, ե՛ւ դիվանագիտություն՝ ուղիղ ԱԳՆ գծով, սակայն մենք կարող ենք հիշել Դոնբասը, երբ կան նույնանման համաձայնագրեր, որոնք ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից են ընտրված, բայց, այդուհանդերձ, Ուկրաինան այդ գերիներին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով չի փոխանակում։ Թեպետ շատ մարդիկ գերի են ընկել 2014 թվին, իսկ այդ համաձայնագրերի ընդունումից 6 տարի է անցել»,- ասաց Պեգովը։