Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով․ armenpress.am

 

Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել դադարեցնել հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում սկսված ապօրինի դատական գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Դադարեցրեք Ադրբեջանի կողմից ազատազրկված հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը: Կոչ եմ անում Եվրամիությանը էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- նշել է Ֆուրլասը:

Օրերս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դեմ ապօրինի դատավարությունը։ Հայ ռազմագերիները մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Իսկ հունիսի 14-ին ադրբեջանական դատարանը, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման դատապարտեց Շուշիի մերձակայքից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին: