Այսօր՝ 2021-10-25 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ». Պեսկով․tert.am

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ԼՂ հարցով համագործակցում է Թուրքիայի և Հարավային Կովկասի մյուս երեք պետությունների հետ, գրում է « «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցով: Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը և ընդհանուր առմամբ, չպետք է պարունակի տարրեր, որոնք կարող են լարվածության աճ առաջացնել»,-հավելել է Պեսկովը:

Մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի օրը ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ են գործելու երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»: