Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ.Shamshyan.com
|
![]() |
Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ` Կորյուն Ղումաշյանի նկատմամբ: Այս մասին ուրբաթ հաղորդել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, գրում է shamsyan.com կայքը` հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Գյանջա քաղաքի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղումաշյանի դեմ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 120.2.1 («Սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ»), 120.2.7 («Երկու և ավելի անձանց սպանություն»), 120.2.12 («Դիտավորյալ սպանություն ՝ ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի դրդապատճառով») հոդվածներով: Դատարանի որոշմամբ Ղումաշյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վարույթի պատճառ է դարձել Ղումաշյանի տված հարցազրույցը «Նոյան տապան» երևանյան հրատարակությանը: Դրանում պահեստազորի սպան ասել է, որ իր ղեկավարությամբ Լաչինի (Բերձոր) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում ականապատվել է շուրջ 500-600 հա տարածք, որոնք անցյալ տարվա վերջին անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ ականների տեղափոխման համար անհրաժեշտ է եղել 17 բեռնատար:
Նյութն առավել մանրամասն կարող եք կարդալ՝