Այսօր՝ 2022-05-28 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Առաջին անգամ ԲՀԿ-ն խորհրդարան չանցավ.ինչ որոշում է կայացրել.«Ժողովուրդ»

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանական երկու ուժեր՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, չհաղթահարեցին անհրաժեշտ շեմը խորհրդարան մուտք գործելու համար:

Եթե 2018 թվականին ԼՀԿ-ն ստացել էր 80 047 ձայն, ապա այս անգամ ստացավ ընդամենը 15 571 ձայն, իսկ, ահա, խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, 103 801 ձայնի փոխարեն այս անգամ ստացել էր 50 419 ձայն:

Այսպիսով, բոլոր ուժերի քվեները պակասել են: Նկատենք՝ սա առաջին դեպքն է իր ձեւավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան: Իհարկե, այս հանգամանքի պատճառները կարող են տարբեր լինել՝ մրցակիցներ, քարոզարշավ եւ այլն, սակայն փաստը մնում է փաստ:

Հետաքրքիր է, որ ԼՀԿ-ն արդեն հայտարարություն է տարածել եւ, ըստ էության, ընդունել է ընտրությունների արդյունքները, իսկ ԲՀԿ-ն՝ դեռ ոչ: Մեր տեղեկություններով՝ երեկ երկու ուժերի ներկայացուցիչներն էլ քննարկումներ են ունեցել, թե ինչպես պետք է իրենց դրսեւորեն արդեն որպես արտախորհրդարանական ուժ, եւ նրանք քաղաքական դադար են վերցնում:

Եթե ԲՀԿ-ն չորրորդն էր, ապա ԼՀԿ-ի համար այս արդյունքները շատ անակնկալ են եղել, հատկապես եթե հաշվի առնենք, որ նորաստեղծ «5165» շարժումը ավելի շատ ձայն է ստացել, քան իրենք: Ավելի շատ ձայն է ստացել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը տարիների պատմության մեջ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։