Այսօր՝ 2021-10-25 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com

 

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան անհայտ անձը կամ անձինք նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետները։ Պայթյունի հետևանքով վնասվել են հարևանությամբ՝ Մուրացան 176/1 տան դիմաց կայանված Opel մակնիշի ավտոեմեքենայի կողային 2 ապակիները, վնասվել է նաև Nissan մակնիշի ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Նյութն ամբողջական կարող եք կարդալ՝