Այսօր՝ 2021-10-25 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am

 

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ ցունամին շարունակվելու է նաև Ազգային ժողովում։ «Հայաստան» դաշինքը նորընտիր խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժն է։

«Կտեսնեք՝ մեր կշիռը ուր է հասնելու», - հայտարարեց Քոչարյանը։

Հայաստանի նախկին ղեկավարը խոստովանում է՝ ընտրության արդյունքներն իր համար անսպասելի էին։ Սոցիոլոգիական բոլոր կազմակերպությունների արդյունքներն այլ պատկեր էին ցույց տալիս։

«Ես կարծում եմ՝ անսպասելի էին շատ-շատերի համար առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր», - ասաց երկրորդ նախագահը:

Քոչարյանի համոզմամբ՝ Փաշինյանի գլխավորած ուժի ստացած մեծ թվով ձայները ոչ թե վստահության քվե է եղել Փաշինյանի կառավարությանը, այլ աշխատել է նախկինների վերադարձի գործոնը. «Նախկին իշխանությունների վերադարձի գործոնը ինչ-որ տեղ աշխատեց, և այդ գործոնն էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ակտիվ ընտրություններին՝ երկուսը ընտրացուցակներ գլխավորելով և երրորդը շատ ակտիվ քարոզարշավին մասնակցելով: Մենք չկարողացանք ուղղակի կոտրել այդ հանգամանքը»:

Չնայած տեղական ու միջազգային դիտորդները հայտարարել են, որ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրության արդյունքների վրա, «Հայաստան» դաշինքում ընտրության արդյունքներին չեն վստահում։ Այն վիճարկելու են Սահմանադրական դատարանում։ Ենթադրում են ընտրակեղծիքների մեխանիզմներ են գործել, խախտումներ եղել։Նյութն ամբողջական կարող եք կարդալ՝