Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փաշինյանի հաղթանակը ընտրություններում պայմանավորված էր նրանով, որ մարդիկ ընտրության էին գնացել ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» ինչ-որ բանի․ Ալ․ Ցինկեր․tert.am

 

Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ ամբողջ աշխարհն է ծանրաբեռնված, խնդիրների մեջ, այդ պատճառով էլ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բոլորի կարծիքը հետևյալն էր՝ թող մնա նույն ուժը, քանի որ Արցախյան պատերազմից հետո ստորագրվել է եռակողմ համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև, թող շարունակեն իրագործել այն։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին դրսի վերաբերմունքին։

«Ընտրություններին մասնակցող մյուս ուժերը չէին առաջարկում այլ բան, որոշները հայտարարում էին, թե պետք է գնալ, հետ վերցնել տարածքներ և այլն։ Դրա համար էլ աշխարհում ստեղծվեց այն կարծիքը, որ ավելի լավ է գան իշխանության նրանք, ում հիմա է այն պատկանում»,- ասաց նա։

Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ ինքը, ավելի լավ ծանոթ լինելով հայկական միջավայրին, նաև ինչ-որ առումով անելով իր հարցումները՝ հասկացել է՝ պատերազմում պարտված վարչապետի՝ Փաշինյանի հաղթանակը ընտրություններում պայմանավորված էր նրանով, որ մարդիկ ընտրության էին գնացել ոչ թե «հանուն» ինչ-որ բանի, այլ «ընդդեմ» ինչ-որ բանի։

«Նրանք, որոնք վախենում էին հների վերադարձից՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմից, անգամ դեմ լինելով Փաշինյանին՝ քվեարկել են նրա օգտին, որ հները չվերադառնան։ Եվ հակառակը, նրանք, որոնք կարծում էին, որ Փաշինյանը դավաճան է, չէին ընդունում նրան, գնացել և քվեարկել են նախկին իշխանությունների օգտին։ Այսինքն՝ ընտրությունն «ընդդեմ» ինչ-որ բանի էր։ Իսկ երբ ընտրությունը հակադրությունների մեջ է, ինձ համար պարզ էր, որ մնացած ուժերը ընտրություններում ձախողվելու էին, քիչ ձայներ էին հավաքելու»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ ղարաբաղյան պատերազմի պարտությունից առաջացած նվաստացումն ու այլ զացողություններ անցել են, և այսօր Հայաստանում շատերը մտածում էին, թե ինչ սոցիալական հարցեր պետք է լուծեն քաղաքական ուժերը, ինչպես են Հայաստանը զարգացնելու։«Այսինքն՝ նրանցից շատերն արդեն մոռացել են անվտանգության խնդիրների մասին, թե ինչ է նրանց հետ լինելու, ինչ կլինի, եթե ռուս խաղաղապահները գնան։ Մարդիկ արդեն մտածում են իրենց ամենօրյա սոցիալական խնդիրների մասին, և դրա համար էլ ասացին՝ «Լավ, ամեն դեպքում, Փաշինյանին ընտրենք, չէ՞ որ նա ինչ- որ բան ցանկանում էր անել, կոռուպցիայի դեմ էր պայքարում, չնայած, անկեղծ ասած, այդպես էլ չերևաց, թե իրականում ինչ է արվել այս ոլորտում։ Ամեն դեպքում, լոզունգների ձևով հայտարարություններ են եղել։ Իսկ ի՞նչ են արել նախկինները․․․»։ Այսինքն՝ կար վիրավորանք նախկինների նկատմամբ։ Նրանք ոչ մի նոր բան էլ չառաջարկեցին, դրա համար մարդիկ եկան և ընտրեցին Փաշինյանին»,- նշեց Ցինկերը։

Նյութն ամբողջական կարող եք ընթերցել՝