ՔՊ-ի ստացած 71 մանդատները ԱԺ-ում 2/3 չեն կազմում․tert.am
|
![]() |
Այս պահին ստացվում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատները դեռ չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, իսկ եթե չի դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա պառլամենտում հնարավորություն չի ունենալու, օրինակ՝ Սահմանադրություն փոխելու: Այս մասին այսօր Լիլիթ Թումանյանի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ խոսելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների և հետագա զարգացումների մասին:
Նշենք, որ ՀՀ մոտ 70 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է անցկացվում և ըստ տարածված տեղեկության՝ արդեն կան դեպքեր, երբ «Հայաստան» դաշինքին ընտրած քվեաթերթիկները մի քանի անգամ ավելի պակաս են հաշվել:
«Եթե «Հայաստան» դաշինքի ձայները քիչ են ներկայացվել, և եթե նման պատկեր լինի նաև մնացյալ ընտրատեղամասերում, ապա բնականաբար մինչ ՍԴ դիմելը ԿԸՀ-ն մի քանի իրավունք ունի և կարող է անգամ վերաքվեարկություն պահանջել այն քվեատեղամասերում, որտեղ եղել են այդ խախտումները: ԿԸՀ-ն բազմաթիվ լծակներ և իրավական հնարավորություններ ունի՝ ընտրությունների վերաբերյալ իր որոշումներն իրականացնելու»,-ասաց նա:
Նյութն ամբողջական կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում