Այսօր՝ 2021-08-03 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Նման սցենար Արևմուտքը չէր կարող թույլ տալ. կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր».«Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պարզապես ընտրական միջոցառում է տեղի ունեցել: «Փաստի» հետ զրույցում ամփոփելով խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր: Կողմնակի միջամտություն ասելով՝ նկատի ունեմ նաև ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններն ու լուրերը, որոնք վերաբերում են, օրինակ՝ շրջիկ քվեարկողներին, մատնահետքի բազայի ավելացմանը և այդպես շարունակ: Դիտարկենք նաև հոսանքազրկումը՝ Վրաստանից, որի ժամանակ, ըստ լուրերի, որոշ գործողություններ են իրականացվել ընտրատեղամասերում: Ըստ օդում կախված լուրերի, տեղի ունեցած ընտրակեղծիքները շատ ավելի մասշտաբային են եղել, քան 30 տարվա ընթացքում ՀՀում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Սա չի նշանակում, որ իշխող քաղաքական ուժի ձայներն ամբողջովին կեղծվել են, ուղղակի, ըստ լուրերի, որոշակի տոկոս է ավելացվել: Ինչո՞ւ, որովհետև խնդիր էր դրված: Մինչև ընտրությունները մենք խոսել ենք այն մասին, թե որ ուժերն են անցնելու խորհրդարան: Խոսքը ՔՊ-ի, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և ԲՀԿ-ի մասին է: Նշում էինք նաև, որ ոչ մի ուժ 50 տոկոսից ավելի չէր կարող ստանալ: Եթե արդար ու ազատ ընտրություններ իրականացվեին, կոալիցիայի միջոցով մեծամասնություն էին կազմելու «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքն ու ԲՀԿ-ն: Այդ պարագայում երկրորդ նախագահի գլխավորությամբ կառավարություն էր ձևավորվելու, որն ունենալու էր Ռուսաստանի աջակցությունը: Այս սցենարն Արևմուտքը չէր կարող թույլ տալ»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ դա կնշանակեր, որ փակվելու էր 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած գործընթացը, 2018 թ. դեկտեմբերին գրանցված արդյունքը, երբ ԱԺ-ն անցավ Արևմուտքի ազդեցության տակ: «Իսկ ի՞նչ էր պետք դա թույլ չտալու համար: Որպեսզի Արևմուտքի համար ցանկալի կառավարություն ձևավորվի, բնականաբար, պետք էր Ազգային ժողովի լանդշաֆտը փոխել: Առաջին տարբերակով ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից փոքր կուսակցությունները պետք է անցողիկ շեմը հաղթահարեին, միասին մոտավորապես 20 տոկոս ստանային, այդ քվեն գումարվեր ՔՊ-ի մոտ 30-35 տոկոսի հետ ու միասին կազմեին 50+ տոկոս: Սա լուրջ չէր, որվհետև, օրինակ՝ եթե «Հանրապետություն» կուսակցությունը կամ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը 9-10 տոկոս ստանային, կասկածներ կառաջանային: Բնականաբար, Արևմուտքը չհասցրեց ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից կուսակցություններին աճեցնել: Ու կար երկրորդ տարբերակը՝ արտաքին միջամտությամբ 30-35 տոկոսն ավելացնել՝ այն դարձնելով 50 տոկոս, և խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ: Սրա համար նախ պետք էր հստակեցնել, թե ինչ վարկանիշ ունի Փաշինյանը: Դեռ մայիսին ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցում էր անցկացրել՝ հավանաբար պարզելով, որ նրա վարկանիշը 30-35 տոկոս է:

Ըստ այդմ՝ պետք էր այն 20 տոկոսով ավելացնել: Ու քանի որ 20 տոկոսը հնարավոր չէր ավելացնել իր պոտենցիալ դաշնակիցների միջոցով, քանի որ խորհրդարան մտնելու հնարավորություն չունեին, միջամտություն էր պետք: Եվ աշխատեց Վրաստանի «ռուբիլնիկը». այսպես ասած, պատահականորեն Վրաստանի «ռուբիլնիկն» անջատվեց, ինչի հետևանքով հոսանքազրկվեցին Հայաստանի մի շարք քաղաքներ: Թեպետ հոսանքազրկումը տևեց 15-20 րոպե, բայց այդ ժամանակահատվածն ամբողջովին բավարար էր գործողություն իրականացնելու համար: Հիշենք նաև, որ Վրաստանն Արևմուտքի հսկողության տակ գտնվող տարածք է: Մեծ հաշվով, տեղի ունեցավ ձայների ուղիղ այնքան ավելացում, որպեսզի ունենան այնքան քվե, որը թույլ է տալիս սահմանադրական օրենքներ ընդունել: Խնդիրը կատարվեց՝ Հայաստանի խորհրդարանը կրկին Արևմուտքի հսկողության տակ է, և սա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը չէ: Շատերն են նշում, թե նա հաղթեց: Նա չհաղթեց: Սա Արևմուտքի հսկողության տակ գտնվող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»,-ասաց նա՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից պատկերը սա է, թեպետ, Ա. Բադալ յանի խոսքով, բազմաթիվ ուժեր օբյեկտիվ թերություններ ունեին քարոզարշավի ժամանակ:

«Եթե ընտրություններում արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը: Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018- ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը բացառվում է: «Երկրի ղեկավարը զարգացման հայեցակարգ չունի, նա ոչ թե առաջ, այլ հետ է նայում: Հետ նայողը երբեք համերաշխություն չի կարող ստեղծել: Գործնական օրինակն Օձունի համայնքապետի դաժան ծեծն է մարզպետարանի շենքում, ինչի մասին գրեց մամուլը: Ի դեպ, եթե սա լիներ նախկինում, իրավապաշտպան կոչեցյալները մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց հիմա ընդամենը մի քանի հոգի է այդ մասին խոսում: Իշխող քաղաքական ուժից խորհրդարան անցած և ոչ մեկը դա չի քննադատում, որովհետև նույն մտածելակերպն ունեն: Իրենց համար կարևորը պաշտոնը վերցնելն է, ու ինչ-որ մի պաշտոնում ձևացնել, թե գործ են անում:

Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ձեռք է մեկնում, բայց համայնքապետ է ծեծվում, ձեռք է մեկնում ու միևնույն ժամանակ ասում՝ թալանածը հետ բերեք: Եվ սա պատահական չէր ասում: Իր ընտրազանգվածին հիմա պետք է ինչ-որ բանով կերակրի, աշխատավարձ, թոշակ տա, խնդիրները հոգա, բայց հարցն այն է, որ փող չկա: Հիմա խնդրի առաջ է. իրեն ժողովրդի տեղ դնելով՝ մտածում է, որ բոլորին, ով ժողովրդին, այսինքն՝ իրեն դեմ է, պետք է հեռացնել: Հիմա պատկերացումը հետևյալ տրամաբանության մեջ է. փորձել ինչ-որ մարդկանց ծեծել, ունեցվածք վերցնել, սեփականաշնորհել, ճանապարհներ կառուցել, որ գյուղացիներն իրեն ծափ տան: Սա է մակարդակը, ու այս մակարդակով ուրիշ տեղերից գումար չի կարող բերել»,-նշեց Ա. Բադալյանը:

Ամփոփելով՝ Արմեն Բադալ յանը հայաստանյան իրավիճակը համեմատեց Հարավսլավիայում 90-ականներին առկա իրավիճակի հետ: «Այս ընտրությամբ Արևմուտքը նորից խորհրդարանն իր հսկողության տակ վերցրեց: Այս իրավիճակը շատ նման է Հարավսլավիայի 90-ականների սկզբի իրավիճակին, երբ սերբերը մեծ երազանք ունեցող ժողովուրդ էին, ցանկանում էին մեծ Սերբիա ունենալ ու ինքնուրույն քաղաքականություն վարել:

Դրա համար էլ Հարավսլավիան պառակտեցին, ոնչացրին սերբական անկլավը, Կոսովոն Սերբիայից դուրս բերեցին, Չեռնոգորիան անջատեցին Սերբիայից, զինվորական ղեկավարությանը դատեցին, բանակը լուծարեցին, իսկ Սերբիան իրենց հեղափոխության արդյունքում գլոբալիստների շահերը սպասարկող դարձավ: Հիմա նույնը մեզ մոտ է: Հայաստանն ընդամենը Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող մի տրանզիտ տարածք է մնալու, որտեղ Արևմուտքը Թուրքիայի միջոցով, օգտագործելով Սյունիքի և Ադրբեջանի տարածքը, դուրս է գալու Միջին Ասիա»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում