Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փաշինյանը չի կարող պահել նաև իր այս խոսքը, նա ու իր թիմը, կարծես, չեն կարող ապրել առանց հայհոյախոսության, առանց վիրավորելու․«Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է,

Հիմա արդեն, երբ Փաշինյանը «հաղթել» է ընտրություններում, որոշել է, ոչ ավել, ոչ պակաս, խոսել ատելությանը վերջ տալու, հայհոյախոսությունից հրաժարվելու և մյուս քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Հրաշալի է հնչում, այնպես չէ՞: Սակայն հավատալ Նիկոլ Փաշինյանին՝ նույնն է, թե մաղով ջուր կրես աղբյուրից: Չէ՞ որ այս երեք տարվա ընթացքում Փաշինյանն, անկասկած, բազմաթիվ հնարավորություններ է ունեցել ատելության էջը թերթելու համար։ Եվ ընդհանրապես, նա երբեք, ոչ մի անգամ չի պահել իր խոսքը: Հիմա արդեն ակնհայտ է, որ Փաշինյանը չի կարող պահել նաև իր այս խոսքը, նա ու իր թիմը, կարծես, չեն կարող ապրել առանց հայհոյախոսության, առանց վիրավորելու, առանց ագրեսիայի: Փաշինյանի ոգետոչոր հայտարարությունից ընդամենը մեկ օր անց արդեն հակառակ իրողությանն ենք ականատես լինում։ Իշխանության ներկայացուցիչները և նրանց հարող սատելիտները (հատկապես նրանք, որոնք խայտառակվեցին խորհրդարանական ընտրություններում, իսկ ընթացքում ու հետընտրական փուլում զբաղված էին ու զբաղված են իրական ընդդիմության վարկաբեկմամբ) ոչ միայն իրենց բառապաշարը չեն փոխել, այլև անցել են նոր վիրավորանքների, խայտառակ բառապաշարի, սպառնալիքների և ընդդիմության նկատմամբ «հաշվեհարդար» կազմակերպելու գործողություններին։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում. եթե իրոք հաշտության ձեռք է մեկնել Փաշինյանը, եթե իրոք ուզում է գնալ քաղաքակիրթ պայքարի ու աշխատանքի ճանապարհով, ինչո՞ւ է իշխանությունն ընտրությունների հաջորդ օրն իսկ անցել վենդետաների, որոնք դրսևորվում են իշխանության հետ իրենց տեսակետը չկիսող համայնքապետների վրա ճնշումներով, առավել ևս՝ ուժի գործադրմամբ, որպեսզի նրանք գրեն իրենց հրաժարականների դիմումները։ Փաշինյանը չի՞ հասկանում, թե՞ չի ուզում հասկանալ, որ համյանքապետներին իշխանությունները չեն նշանակում, այլ այդ մարդիկ ընտրվում են համայնքի բնակիչների քվեի արդյունքում, իսկ իշխանական սանձարձակությունները անհարգալից քայլ են առաջին հերթին ընտրողի նկատմամբ՝ նույն այն ընտրողի, որը նաև իրենց է ձայն տվել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում